Ըստ ՌԴ-ի՝ Լեհաստանը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ խոցված ԱԹՍ-ները ռուսական ծագում ունեն

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Լեհաստանը չի ներկայացրել երկրի օդային տարածքում խոցված անօդաչու թռչող սարքերի ռուսական ծագման վերաբերյալ ապացույցներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Լեհաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը։

«Մենք մեղադրանքները համարում ենք անհիմն։ Ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ այդ անօդաչու սարքերը ռուսական ծագում ունեն», – ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ նույնականացված միակ հրթիռը ուկրաինական է եղել։

«Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ Լեհաստանի հետ որևէ սրացմամբ, բայց, ցավոք, մենք չենք կարող հույս դնել, որ Լեհաստանի իշխանությունները, որոնք իրենց հակառուսական մոլեգնության մեջ են, կլսեն մեզ», – նշել է Օրդաշը։
Դիվանագետը ասել  է, որ նույնիսկ երկրում ենթադրաբար Մոսկվայի հետ կապված բոլոր լրտեսական սկանդալներում, հիմնականում ուկրաինացիներն են հայտնվում։

Ավելի ուշ դիվանագետին կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նախարարության շենքից դուրս գալուց հետո Օրդաշը  լրագրողներին  ասել է․

«Մենք մեկ բան գիտենք՝ այդ անօդաչու թռչող սարքերը թռել են  Ուկրաինայի կողմից»։

Լեհաստանի  խորհրդարանում վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ գիշերը երկրի օդային տարածք 19 ներխուժում է գրանցվել, որոնց մեծ մասը կատարվել է Բելառուսի տարածքից։

Ավելի վաղ Տուսկը կառավարության արտակարգ նիստում խոսել էր ռուսական անօդաչու թռչող սարքերի «մեծ թվի» մասին՝ առանց նշելու դրանց քանակը։

«Այն փաստը, որ այս անօդաչու թռչող սարքերը, որոնք անվտանգության սպառնալիք են  ներկայացնում, խոցվել են, փոխում է քաղաքական իրավիճակը։ Հետևաբար, դաշնակիցների խորհրդակցությունները ընդունել են ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը ակտիվացնելու պաշտոնական խնդրանքի տեսք», – խորհրդարանին ասել է  Տուսկը։

4-րդ հոդվածը ենթադրում է, որ դաշինքի անդամները կխորհրդակցեն միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով ՆԱՏՕ-ի երկրների տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են։

Հիշեցնենք, որ Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը։  Հաղորդվել էր ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի