ՀԷՑ-ը Սարյանի նկարազարդ աստիճաններին կից մայթի տարածքում մալուխագծերի մոնտաժման աշխատանքներ է իրականացնում  

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀԷՑ-ը Սարյան փողոցի նկարազարդ աստիճաններին կից մայթի տարածքում 6 կՎ հզորության երկու մալուխագծերի մոնտաժման աշխատանքներ է իրականացնում։ Տեղեկությունը Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Տարածքում մալուխագծերի մոնտաժման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 22-ին»,- հայտնում են ՀԷՑ-ից։ 

Factor.am-ը արձանագրել էր, որ նորից քանդել են Երևանի Սարյան փողոցի նկարազարդ աստիճաններին կից մայթը։ Քաղաքապետարանից փոխանցել են, որ «Սարյանի աստիճաններ» նախագծի ավարտական փուլն է ընթանում և  տարածքում իրականացվում են ջրահեռացման համակարգի նորոգման աշխատանքներ։ Կառույցից հայտնել էին, որ ՀԷՑ-ը ևս աշխատանքեր է իրականացնում։ 

Factor.am-ը դիմել էր ՀԷՑ՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարածքում իրականացվում։ Ընկերությունից բանավոր պատասխան չէին տվել, այլ հորդորել հարցում ուղարկել։ 

Նշենք, որ ընդամենը 6 ամիս առաջ մայթը սահմանազատված էր և լայնացման աշխատանքներ էին իրականացվում։ Այն ժամանակ Կենտրոնի թաղապետարանից տեղեկացրել էին՝ մայթի լայնացման նպատակն այն է, որ մեքենաներ չկայանեն, և Սարյանի «Հայաստան» կտավը՝ կավից պատրաստված խճանկարով, անգամ հեռվից տեսանելի լինի։ Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանն ասել էր, որ այն «Սարյանի աստիճաններ» նախագծի երկրորդ փուլն է։ 

Մարտիրոս Սարյանի անունը կրող փողոցի գլխավոր աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը իրականացնում են Կենտրոն վարչական շրջանն ու  «Կերոն» զարգացման հիմնադրամը։ 

 

 

Անի Թամրազյան