Թրամփը հայտարարել է, որ իսրայելական հարվածը Կատարին «չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին»

Լուրեր

29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում ՀԱՄԱՍ-ի թիրախների վրա Իսրայելի կողմից հարվածը «չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին»՝ հավելելով, որ «շատ վատ» է զգում հարձակման վայրի առումով․ գրում է BBC-ին։

Երեքշաբթի օրը Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ Զինված ուժերը նրան տեղեկացրել է, որ Իսրայելը մայրաքաղաք Դոհայում հարձակվում է ՀԱՄԱՍ-ի վրա, սակայն «ցավոք, շատ ուշ էր հարձակումը դադարեցնելու համար»։

«Այդ որոշումը կայացրել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն,  դա իմ որոշումը չէր», – ասել է նա՝ նախքան Կատարին գովաբանելը որպես «ուժեղ դաշնակից և ընկեր»։

ՀԱԱՄԱՍ-ը  հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ Կատարի  անվտանգության մեկ աշխատակից, սակայն իր ղեկավարությունը ողջ է մնացել։

Իսրայելի Զինված ուժերը հայտարարել է, որ «ճշգրիտ հարված» է հասցվել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդներին՝ օգտագործելով «ճշգրիտ զինամթերք»։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ գործողությանը մասնակցել է 15 իսրայելական կործանիչ, որոնք մեկ թիրախի վրա կիրառել են 10 զինամթերք։

Իսրայելի վրչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ  ինքը թույլատրել է հարվածը, և որ ՀԱՄԱՍ-ի  առաջնորդները «անձեռնմխելիություն չեն ստանա»։

Երեքշաբթի օրվա իր հայտարարության մեջ  Թրամփը հազվադեպ հանդիմանություն է հնչեցրել Նեթանյահուի հասցեին. «Միակողմանի ռմբակոծությունը Կատարի ներսում՝ որպես ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի, որը շատ ջանասիրաբար աշխատում է և քաջաբար ռիսկի է դիմում մեզ հետ խաղաղության միջնորդության համար, չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակների առաջխաղացմանը»։

Հետագա մեկնաբանություններում  Թրամփը նշել է, որ «շատ դժգոհ է (ուրախ չէ) իրադարձությունների ընթացքից»՝ լրագրողներին ասելով. «Ես ոգևորված չեմ ամբողջ իրավիճակով»։

Նա կոչ է  արել  վերադարձնել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին և ասել, որ չորեքշաբթի օրը կհրապարակի «ամբողջական հայտարարություն», հավելելով. «Ես երբեք ոչնչից չեմ զարմանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Մերձավոր Արևելքին»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն ավելի վաղ հայտարարել էր, որ «նախագահը նաև խոսել է Կատարի էմիրի և վարչապետի հետ և շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրին ցուցաբերած աջակցության և բարեկամության համար»։

«Նա նրանց վստահեցրել է, որ նման բան այլևս չի կրկնվի իրենց հողի վրա», – հավելել է  նա։

Այնուամենայնիվ, Թրամփի  գրառման մեջ ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ի  վերացումը, որը շահույթ է ստանում Գազայի ժողովրդի տառապանքներից, արժանի նպատակ է», և նա կրկնել է, որ ցանկանում է, որ «ԲՈԼՈՐ պատանդները ազատ արձակվեն, մահացածների մարմինները վերադարձվեն և այս պատերազմն ԱՎԱՐՏՎԻ ՀԻՄԱ»։

Հարձակումը տեղի էր ունեցել երեքշաբթի կեսօրին, և կադրերում երևում է Դոհայում խիստ վնասված շենք։

Կատարի  արտաքին գործերի նախարարությունը «ամենախիստ ձևով» դատապարտել է հարվածը և ասել, որ դա միջազգային իրավունքի «կոպիտ խախտում» է։

Ավելի ուշ հայտարարության մեջ ասվել է, որ Կատարի  պաշտոնյաները նախապես չեն տեղեկացվել Իսրայելի հարվածի մասին։

«Հաղորդագրությունը   ԱՄՆ պաշտոնյայից ստացվել է  պայթյունների ձայների ժամանակ», – X-ում նշել է   Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին։

Կատարը 2012 թվականից ի վեր հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի  քաղաքական բյուրոն և կարևոր դեր է խաղացել խմբի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների խթանման գործում հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո։ Նա  նաև ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցն է։ Մոտ 10,000 ամերիկացի զինվորականներ տեղակայված են Դոհայի մերձակայքում գտնվող ալ-Ուդեյդում գտնվող ամերիկյան ավիաբազայում։ Կատարը վերջերս նաև Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ։

ՀԱՄԱՍ-ն էլ իր հերթին  հայտարարել է, որ Դոհայում գտնվող իրենց բանակցային թիմը վերապրել է երեքշաբթի օրվա հարձակումը՝ հավելելով, որ այդ գործողությունը «անկասկած հաստատում է, որ Նեթանյահուն և նրա կառավարությունը չեն ցանկանում որևէ համաձայնության հասնել» խաղաղության համար։

Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը «համատեղ պատասխանատու» է  Իսրայելին շարունակական աջակցության համար։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հարվածից կարճ ժամանակ անց հայտարարություն էր  տարածել, որում ասվում է, որ հարձակումը «լիովին անկախ իսրայելական գործողություն» էր։

«Իսրայելը նախաձեռնել է այն, Իսրայելն իրականացրել է այն, և Իսրայելը կրում է ամբողջ պատասխանատվությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Հարձակումից մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ը  հայտարարել էր , որ ողջունում է ԱՄՆ-ի կողմից «որոշ գաղափարներ»՝ Գազայի հրադադարի հասնելու վերաբերյալ, և որ քննարկում է դրանք «համապարփակ համաձայնագրի վերածելու» հնարավորությունը։

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփը կարծում է ՝«անհաջող» հարձակումը «կարող է ծառայել որպես խաղաղության հնարավորություն», և որ Նեթանյահուն հարձակումից հետո իրեն ասել է, որ «ցանկանում է խաղաղություն հաստատել և արագ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի