Իսրայելը հարվածել է Սիրիայում Թուրքիայի մատակատարարած հրթիռների, ՀՕՊ սարքերի պահեստներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սաուդյան Al-Hadath հեռուստաընկերությանը հայտնել է, որ երկուշաբթի գիշերը սիրիական Հոմս քաղաքի  ուղղությամբ հարվածի թիրախ են դարձել թուրքական արտադրության հրթիռների և հակաօդային պաշտպանության սարքավորումների պահման պահեստները, գրում է Turkish Minute-ը։

Աղբյուրը մեղադրել է Թուրքիային Իսրայելին «սադրելու» մեջ և ասել, որ Իսրայելը Սիրիայի նոր ղեկավարության հետ բանակցություններ է վարում անվտանգության ապահովման շուրջ՝ պահպանելով ուժ կիրառելու իրավունքը։

Սիրիայի պետական ​​լրատվամիջոցները և տարածաշրջանային լրատվամիջոցները հայտնել են, որ հարված է հասցվել նաև Լաթաքիայի շրջակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։

Տեսանյութերում  երևում են պայթյուններ և ծուխ Հոմսի և Լաթաքիայի շրջաններում։ Դամասկոսը դատապարտել է հարվածը՝ այն որակելով որպես Սիրիայի ինքնիշխանության խախտում։

Իսրայելը տարիներ շարունակ հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում՝ կանխելու համար վերջինիս ռազմական ուժերի կողմից առաջադեմ զենքի կուտակումը, որը կարող է սպառնալ Իսրայելի հյուսիսին։

Այդ թիրախները պատմականորեն ներառում էին Իրանի հետ կապված օբյեկտներ և սիրիական ավիաբազաներ, սակայն Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, Իսրայելը ընդլայնել է իր արշավը պատերազմից հետո իրականացվող ցանկացած ռազմական կուտակման դեմ, որը նա համարում է վտանգավոր։

Անկարան և Թել Ավիվը փորձում են խուսափել ուղիղ բախումներից՝ չնայած Իսրայելի կողմից Ղազայում և Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների շուրջ կոշտացող հռետորաբանությանը։

Երկու կողմերն այս տարի տեխնիկական բանակցություններ են սկսել՝ Սիրիային կենտրոնացած հակամարտությունների կարգավորման ալիք ստեղծելու համար՝ իրենց ուժերի միջև միջադեպերը կանխելու համար։

Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի հետ, որպես միջնորդ հյուրընկալել է բանակցություններ։ Չնայած դրան՝ Իսրայելը շարունակում  է հարվածներ հասցնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի