Պուտինը ամերիկացիներին ասել է, որ մինչև տարեվերջ «կվերցնի Դոնբասը». Զելենսկի

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի  հետ զրույցում խոստացել է «վերցնել Դոնբասը» մինչև տարեվերջ, բայց իրականում դրա համար տարիներ և միլիոնավոր զոհեր կպահանջվեն։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

«Նա (Պուտինը) ասում է, որ 3-4 ամսից, և հենց դա ասել է ամերիկացիներին, Սպիտակ տանը և նախագահ Թրամփի ներկայացուցիչ Ուիթկոֆին, կվերցնի Դոնբասը։ Նա ասել է, որ կգրավի այն մինչև տարեվերջ։ Գինը տարիներ են և մեկ միլիոն մարդ։ Եվ եթե ոչ տարիներ, ապա ավելի արագ, ապա պարզապես ավելի շատ մարդ։ Ոչ թե մեկ միլիոն մարդ, այլ երկու, երեք միլիոն դիակ»,- ասել է Զելենսկին։

ABC-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նաև հիշեցրել է, որ այն պնդումը, թե, իբր, Ռուսաստանը երեք տարվա ընթացքում գրավել է Դոնբասի 70%-ը, մանիպուլյացիա է։ Նա հիշեցրել է, որ 10 տարի առաջ Կրեմլը գրավել է Ղրիմը և Դոնբասի մեկ երրորդը։ Սակայն, գրեթե չորս տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կարողացել է գրավել Դոնեցկի մարզի միայն 30%-ը, մինչդեռ Ուկրաինան վերահսկում է մոտ 32%-ը։

«Պատերազմի տարիներին, երբ մենք կռվում ենք լիարժեք մասշտաբով, նա վերցրել է ընդամենը 30%-ը։ Դա շատ է։ Բայց միլիոն մարդ։ Նա կորցրել է մեկ միլիոն մարդ», – ասել է Զելենսկին։ Նա չի նշել այս տեղեկության իր աղբյուրը։

Վլադիմիր Պուտինը հրապարակավ չի խոսել Կրեմլի կողմից 2025 թվականի վերջին Դոնբասը գրավելու ծրագրերի մասին։ 2025 թվականի մայիսին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը ելնում է այս սցենարից՝ ռուսական զինվորականների կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքների լիակատար վերահսկողությունը ստանձնելու սցենարից, և դրա հիման վրա պլանավորում է ևս մեկ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Reuters-ն էլ հաղորդել էր, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Ուկրաինայի որոշ օկուպացված տարածքներից, մասնավորապես՝ Խարկովի և Սումիի մարզերից, իսկ Ուկրաինան, իբր, պետք է զիջի արևելյան հողերի այն մասերը, որոնք Մոսկվան չի կարողացել գրավել։ Մասնավորապես, դա ներառում է Դոնեցկի մարզը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի