Հուզվեցի, Ռոնալդուն ձեռքս բռնեց․ ինչպես իրականություն դարձավ 13-ամյա Ռուբենի երազանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Բոլորը

13-ամյա Ռուբենը չէր կարող պատկերացնել, որ կիրականանա այդքան սպասված երազանքը․ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ  հենց նա Կրիշտիանու Ռոնալդուին ուղեկցեց խաղադաշտ։ Բայց այս ամենն իր նախապատմությունն ունի՝ փոխանցում է Ռուբենը ժեստերի լեզվով՝ թարգմանչի միջոցով։

«Հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, տատիկիս հետ գնացինք օդանավակայան, քանի որ չգիտեի, որ ներկա եմ լինելու։ Շատ էի ցանկանում, բայց տոմս գնել չէի կարողացել, քանի որ մեկ օրում բոլոր տոմսերը սպառվել էին։ Շատ խնդրեցի տատիկիս, համաձայնեց ու հինգշաբթի՝ ժամը 23։00-ին, միասին գնացինք Ռոնալդուին դիմավորելու։ Երբ Ռոնալդուն եկավ անցավ, ես նկարահանեցի նրան հեռախոսով ու մտածեցի՝ վերջ, բայց ուրբաթ օրը հրաշք եղավ․ մարզիչս զանգել էր հայրիկիս և ասել, որ պետք է հասակը չափեն, որպեսզի խաղի օրը դաշտ մտնեմ»։

Բայց Ռուբենն ի սկզբանե ոչ թե Ռոնալդուին, այլ դարպասապահին պետք է դաշտ ուղեկցեր։ Ամեն ինչ, սակայն, անսպասելի ընթացք ունեցավ։

«Հրաշք եղավ, և ես Ռոնալդուին ուղեկցեցի․ մինչ դաշտ մտնելը, ես  հուզվեցի, հուզմունքից Ռոնալդուն ձեռքս բռնեց ու միասին մտանք խաղադաշտ։ Հուզվեցի, էմոցիաներս խառնվեցին իրար, ես սկսեցի արտասվել, չգիտեմ՝ ինչու արտասվեցի, երևի հուզմունքից, չէի հավատում, մտածում էի, որ երազում է կատարվում։ Ես շատ էի ուզում, որ դաշտ մտնեմ Ռոնալդուի ձեռքը բռնած, ու ամեն վայրկյան նայում, հուզվում էի, քանի որ չէի հավատում»։

Ռուբեն Գրիգորյանը լսողության ու խոսքի խանգարումներ ունի։ Սովորում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանում։ Արդեն 3 տարի Ռուբենը հաճախում է «Ադապտիվ» ֆուտբոլային ակումբ, իսկ  ֆուտբոլի հետ ծանոթությունը սկսվել է 4 տարի առաջ՝ «Ուրարտու» ակումբում։ Սպորտի հանդեպ սերն էլ եկել է ֆուտբոլային իր կուռքից՝ Կրիշտիանու Ռոնալդուից։

«Այսօր բոլորը ինձ տեսնում ու ձեռքով բարևում էին, ես հասկացա, որ ես էլ եմ ճանաչված ու հայտնի դարձել։ Բոլորը զանգում էին՝ բարեկամները, ընկերները, համադասարանցիները, համացանցից բոլորը ուղարկում էին նկարները, բոլորի էջերում իմ ու Ռոնալդուի նկարն էր, հետո ես տեսա, որ ամբողջ աշխարհն է տարածում տեսանյութը»։

Աշխարհահռչակ Ֆուտբոլիստը ևս հրապարակեց տեսանյութն իր էջում՝ գրելով, որ նոր ընկեր է ձեռք բերել։

«Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր, շնորհակալ եմ ամենօրյա սիրո ու աջակցության համար, հուսով եմ՝ յուրաքանչյուրը կգնա իր երազանքի հետևից»,- տեսանյութին կից գրել է Ռոնալդուն։

Ռուբենը կարդացել Է ֆուտբոլիստի գրառումը, ուրախացել ու մեկնաբանություն գրել, որ Ռոնալդուն իրականություն է դարձրել իր երազանքը։ Հույս ունի, որ ֆուտբոլիստը կտեսնի նաև իր այս մեկնաբանությունն ու կպատասխանի։ Մեկ օրում տեսանյութն ավելի քան 72 միլիոն դիտում ունի։ Ռուբենը երազում է մի օր խաղալ Հայաստանի հավաքականում, դառնալ Ռոնալդուի պես ֆուտբոլիստ և նվաճել ոսկե գնդակը։ Բացի ֆուտբոլից՝ այլ հետաքրքրություններ էլ ունի։

«Սիրում եմ զբաղվել մնջախաղով, ասում են՝ ինձ մոտ շատ լավ է ստացվում, կավագործությամբ եմ զբաղվում, նկարում եմ, կարևորում եմ նաև ուսումը, որ կարողանամ լավ ապրել»։

Ռուբենի պատմությունը ցույց է տալիս, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, պարզապես պետք է հավատալ ու սպասել, իսկ խոսքի կամ այլ խանգարումներ ունեցող երեխաները կարող են լիարժեք ինտեգրվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Ի դեպ, լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում ամեն երկուշաբթի ուսումնական օրը սկսում են օրհներգով․ այսօր բացառություն չէր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան