ԱՄՆ-ն խստացնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը խստացրել է օտարերկրացիներին ոչ ներգաղթային վիզաներ տրամադրելու կանոնները, այդ թվում՝ B1/B2 տուրիստական ​​վիզաների: Համաձայն Պետդեպարտամենտի կողմից  սեպտեմբերի 6-ին  հրապարակված հրամանագրի՝ այժմ հնարավոր կլինի դրանց համար դիմել միայն քաղաքացիության կամ մշտական ​​բնակության երկրում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, 17 երկրների քաղաքացիների համար, որտեղ նման վիզաների տրամադրումը դադարեցվել է, նշանակվել են որոշակի դեսպանատներ և հյուպատոսություններ, որտեղ նրանք կարող են դիմումներ ներկայացնել։

Այսպիսով, ռուսները կկարողանան դա անել միայն Աստանայում և Վարշավայում գտնվող ԱՄՆ դեսպանատներում, Բելառուսի քաղաքացիները՝ Վարշավայում կամ Վիլնյուսում, իսկ ուկրաինացիները՝ Վարշավայում և Կրակովում։

Մինչ օրս հնարավոր էր հարցազրույց անցնել և այդ տեսակի վիզայի համար դիմել ցանկացած երկրում։ Արդեն նշանակված հարցազրույցների համար նախատեսված հանդիպումները մնում են ուժի մեջ։

Նշվում է, որ նոր կանոնները չեն տարածվում A, G, C-2, C-3, ՆԱՏՕ-ի վիզաների, դիվանագիտական ​​և ծառայողական ցանկացած տեսակի վիզաների կամ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մասին համաձայնագրի շրջանակներում ճանապարհորդության հետ կապված վիզաների վրա: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ բացառություններ կարող են արվել հազվագյուտ դեպքերում՝ մարդասիրական, բժշկական կամ արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի