Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան որոշել է հրաժարական տալ․ NHK

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Ճապոնիայի հանրային հեռարձակող NHK-ի տեղեկություններով՝ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան որոշել է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո։

Լրագրողների փոխանցմամբ՝ Իսիբայի որոշումն ուղղված է իշխանություն ունեցող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ներսում պառակտումը կանխելուն։ Այս տվյալները հաստատել է նաև Reuters գործակալության աղբյուրը։

Հուլիսին կայացած ընտրություններից հետո Իսիբայի գլխավորած կոալիցիան կորցրել է մեծամասնությունը Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում։

Asahi Shimbun թերթը գրում է, որ շատ ճապոնացի քաղաքական գործիչներ կոչ էին անում Իսիբային հրաժարվել պաշտոնից, նշում է AFP-ն։

Վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը Reuters-ին տված հարցազրույցում չի հաստատել հրաժարականի մասին տեղեկությունը, սակայն երկրի կառավարությունը հայտարարել է, որ Իսիբան պատրաստվում է մամուլի ասուլիս տալ տեղական ժամանակով 18:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ 09:00-ին)։

Իսիբան Ճապոնիայի վարչապետ է դարձել միայն 2024 թվականի վերջում․ նա հաղթել է կուսակցական ներսում անցկացված ընտրություններում՝ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ֆումիո Կիսիդան հրաժարվեց վերընտրվելու մտադրությունից։

Այս տարվա հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում քվեարկության էր դրվել 248 մանդատներից կեսը, սակայն իշխող կոալիցիան ստացել է միայն 47 մանդատ։

Այսպիսով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը վերին պալատում, թեև Իսիբան հայտարարել էր, որ չի նախատեսում հրաժարական տալ։

Անցած տարվա ստորին պալատի ընտրություններից հետո, երբ կոալիցիան նույնպես չկարողացավ ստանալ մեծամասնություն, ԼԴԿ-ին չհաջողվեց վերականգնել ընտրողների վստահությունը։

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը գործնականում անընդմեջ կառավարում է երկիրը 1955 թվականից, թեև նրա ղեկավարները հաճախ են փոխվում։