Երևանի մնջախաղի պետական թատրոնը մրցանակի է արժանացել Շրի Լանկայում կայացած «Կոլոմբո» միջազգային փառատոնում

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո»

միջազգային թատերական փառատոնին։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվել է Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» բեմադրությունը, որտեղ արվեստագետը հանդես է եկել միաժամանակ որպես ռեժիսոր և մենակատար։ Ժամանակակից մնջախաղի արվեստի արտահայտիչ լեզվով ստեղծված այս մոնոներկայացումն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես ինքնաբացահայտման, ներքին ճգնաժամերի հաղթահարման և ինքնության որոնման պատկերավորում։

Ներկայացումը մեծ արձագանք է ստացել թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի կողմից։ Երևանի մնջախաղի պետական թատրոնը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հաղթող, որը վկայում է բեմադրական աշխատանքի և դերասանական վարպետության բարձր մակարդակի մասին։

Փառատոնի շրջանակում Նաիրա Եդիգարյանը Շրի Լանկայի արվեստի կենտրոնում անցկացրել է նաև վարպետության դասեր։

Փառատոնի ավարտին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու Հնդկաստանում 2026 թվականին կայանալիք միջազգային թատերական փառատոնին: