Պետք է օգնենք, որ տղաները մոր հետ մեծանան. Մանե Թանդիլյանը՝ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված փոքրիկների մասին

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետք է միասին օգնենք, որ տղաները ծնողների հետ մեծանան՝ իրենց ընտանիքում, պետք է պաշտպանենք և աջակցենք ընտանիքին: Գյումրիում Երեխաների խնամքի կենտրոն այցելությունից հետո այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Սոցիալական պայմաններից ելնելով երեխաներին մանկատուն հանձնելը հենց այն ուղղությունն է, որի դեմ պայքարում է նախարարությունը: Այն, որ այս երեխաները լույս աշխարհ են եկել, խոսում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ընտանիքի ծնողի հետ: Հետևաբար շատ զգուշորեն է պետք վերաբերվել և այնպիսի հնարավորություն ստեղծել, որ երեխաները մեծանան ընտանիքում: Երեխաներին խնամելու ցանկություն ունեցողները շատ են, իմաց են տվել, բայց ես հակված եմ այլ ուղղությամբ աշխատելու»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Նախարարի պաշտոնակատարը խոստովանել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս՝ պետության կառավարման մեխանիզմներում բաց կա: «Մենք բավականաչափ չենք կարողացել պաշտպանել մեր աղջիկներին, տղաներին և քաղաքացիներին։ Սոցիալապես անապահով իրավիճակը հասցնում է շատ հաճախ այնպիսի քայլերի, որ հետո արդեն պետք է վերաիմաստավորել և չուզենալ կրկնել։ Հետևաբար մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ ու հրաշալի տղաներ, և մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան ծնողների հետ»,- հավելել է նա:

Այս պահին իրավական գործընթացը հետևյալն է. մայրը հրաժարվել է երեխաներից, բայց քննարկման հնարավորություն դեռ կա: Ըստ Մանե Թանդիլյանի՝ յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից: Նախարարի պաշտոնակատարը դեռ չի հանդիպել երեխաների մորը, բայց փորձելու է ամեն ինչ անել, որ երեխաները մոր հետ մեծանան. «Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, տեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Խորհրդակցում եմ նաև մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունը և խնամքը, որ կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով և իր պաշտպանությունն այս առումով նաև ապահովված է։ Սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա և ուզում եմ տարբեր քաղաքացիներ իմանան, որ հենց մանկատան բեռնաթափման ծրագիրը, որի մասին խոսում ենք, հենց դրան է միտված»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների էր գտել: Մի քանի օրական երեխաներին քաղաքի երեխաների խնամքի կենտրոն են տեղափոխել: Որոշվել է, որ փոքրիկներն առայժմ այնտեղ կմնան: