Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ AMAA-ի հետ համագործակցությամբ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Վարդենիս քաղաքում կտեղադրվի Թումո տուփ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ համագործակցությամբ․ հայտնում են Թումո ընկորությունից։

«Օրերս Թումոն և AMAA-ը ստորագրեցին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել և շահագործել Թումո տուփ AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում։ Ամեն շաբաթ Վարդենիսից և մերձակա բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 320 պատանի հնարավորություն կունենա իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներ։

AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը
Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների և աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սևանում, Գավառում, Ճամբարակում, Իջևանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում և Ստեփանավանում գործող Թումո տուփերը։

Վարդենիսի Թումո տուփում ուսանողների գրանցումը հասանելի կդառնա շուտով, ինչի մասին ծանուցումը կտեղադրվի Թումոյի սոցիալական էջերում:

Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Առաջին Թումո կենտրոնն իր դռները բացել է 2011 թվականին Երևանում։ Այսօր արդեն գործում է 6 կենտրոն կից տուփերով, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 պատանի, ինչպես նաև 1000 շրջանավարտ։ Երևանից բացի՝ Թումո կենտրոններ են կան Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում և Կապանում:

Թումոն Հայաստանում հասել է այնպիսի հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են՝ Աշոցք, Ախուրյան, Ազատամուտ, Բերդ, Ճամբարակ, Մեղրի, Քաջարան, Շնող, Օձուն, Ալավերդի, Դսեղ, Վայք, Աղավնաձոր, Արթիկ, Մարալիկ, իսկ շուտով արդեն Վարդենիս։

AMAA-ի՝ Վարդենիսում կառուցվող յուրօրինակ նախագծմամբ կրթահամալիրը, որտեղ տեղակայված է լինելու Թումո տուփը, նպատակ ունի ստեղծելու առողջապահական, սոցիալական և կրթական լայն հնարավորություններ տեղի տարբեր տարիքի երեխաների ու երիտասարդների համար։

Կրթահամալիրը լիովին անվճար է լինելու երեխաների համար։ Այն նախատեսում է սպասարկել ավելի քան 400 սաների՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան՝ ապահովելով աջակցող միջավայր, որտեղ երեխաները կկարողանան հաջողել թե՛ ակադեմիական, թե՛ հուզական զարգացման ոլորտներում։

Համալիրում Թումո տուփից բացի նախատեսվում է նաև ցերեկային կենտրոն՝ համայնքի 6-14 տարեկան խոցելի խմբերի դպրոցահասակ երեխաների և նրանց ընտանիքների համար, որը կմատուցի սոցիալ-հոգեբանական, արտ-թերապևտիկ, անձնային զարգացման, ծնողավարման հմտությունների և ժամանցային ծառայություններ։ Կրթահամալիրում գործելու է նաև դպրոցահեն առողջության կենտրոն, որը կտրամադրի անվճար, բարձրորակ բուժօգնություն որակյալ և շարունակաբար վերապատրաստվող մասնագիտական թիմի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։