Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերահսկում է Գազայի 40%-ը, առաջիկա օրերին նախատեսում է ընդլայնել գործողությունների աշխարհագրությունը

Լուրեր

25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Իսրայելի  բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը վերահսկում է Գազա քաղաքի 40%-ը, գրում է Reuters-ը։

Իսրայելի ռմբակոծությունը ստիպել է  ավելի շատ պաղեստինցիների լքել իրենց տները, մինչդեռ հազարավոր բնակիչներ անտեսել են  հեռանալու հրամանները՝ մնալով ավերակների մեջ։ Գազայի առողջապահության մարմինները հայտնել են, որ հինգշաբթի օրը անկլավի վրա Իսրայելի կողմից  կրակոցների  հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, հիմնականում Գազա քաղաքում, որտեղ իսրայելական ուժերը առաջխաղացել են ծայրամասային արվարձաններով և այժմ գտնվում են քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

«Մենք շարունակում ենք վնասել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները: Այսօր մենք վերահսկում ենք Գազա քաղաքի տարածքի 40%-ը», – մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի  բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը՝ նշելով Զեյթուն և Շեյխ Ռադվան թաղամասերը:

«Գործողությունը կշարունակի ընդլայնվել և ինտենսիվանալ առաջիկա օրերին։ Մենք կշարունակենք հետապնդել ՀԱՄԱՍ-ին  ամենուրեք», – ասել է  նա՝ հավելելով, որ առաքելությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելի մնացած պատանդները վերադարձվեն և ՀԱՄԱՍ-ի կառավարումն ավարտվի։

Դեֆրինը հաստատել է, որ բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը կառավարության նախարարներին ասել է, որ առանց հաջորդ օրվա ծրագրի նրանք ստիպված կլինեն ռազմական կարգուկանոն հաստատել Գազայում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության ծայրահեղ աջակողմյան անդամները ճնշում են գործադրում՝ Գազայում ռազմական կարգուկանոն հաստատելու և այնտեղ բնակավայրեր հիմնելու համար, ինչը Նեթանյահուն մինչ այժմ բացառել է։

Իսրայելը օգոստոսի 10-ին սկսել է հարձակումը Գազա քաղաքում, որը Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին հաղթելու ծրագիր է այն հատվածում, որտեղ իսրայելական զորքերը պատերազմի սկզբնական փուլում ամենաշատն էին մարտնչում։

Այս արշավը միջազգային քննադատության է արժանացել տարածքում հումանիտար ճգնաժամի պատճառով։ Բնակիչները պատմել են, որ Իսրայելը ցամաքից և օդից ռմբակոծել է Գազա քաղաքի Զեյթուն, Սաբրա, Թուֆա և Շեջայա շրջանները: Տանկերը մտել են քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք գտնվող Շեյխ Ռադվան շրջանի արևելյան մասը՝ ոչնչացնելով տներ և հրդեհներ առաջացնելով վրանային ճամբարներում:

«Իսրայելական օկուպացիան թիրախավորել է Թուֆֆա թաղամասի Մաշահրա շրջանում գտնվող քաղաքացիական անձանց հավաքը և մի քանի տներ, կրակն ամբողջությամբ ոչնչացրել է չորս շենք», – ասել է տարածքի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Մահմուդ Բասալը՝ նշելով․

«Նույնիսկ եթե իսրայելական օկուպացիան նախազգուշացումներ է տալիս, չկան վայրեր, որտեղ կարող են տեղավորվել քաղաքացիական անձինք. չկան այլընտրանքային վայրեր, որտեղ մարդիկ կարող են գնալ»։

Այդ հաղորդագրությունների վերաբերյալ Իսրայելի կողմից անմիջապես մեկնաբանություն չի եղել։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ գործողություններ է իրականացնում քաղաքի ծայրամասում՝ զինյալների թունելները քանդելու և զենքեր հայտնաբերելու համար։
Գազա քաղաքի մեծ մասը ավերվել է պատերազմի առաջին շաբաթներին՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Պատերազմից առաջ այնտեղ ապրել է մոտ մեկ միլիոն մարդ։

Իսրայելցի պաշտոնյաները, որոնք կոչ էին անում Գազա քաղաքի խաղաղ բնակիչներին լքել այն, ասում են,  որ 70,000 մարդ արդեն հեռացել է՝ ուղղվելով դեպի հարավ: Պաղեստինցի պաշտոնյաները պնդում են, որ այդ թվի կեսից պակասն է հեռացել, և հազարավոր մարդիկ դեռևս կանգնած են Իսրայելի առաջխաղացման ճանապարհին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի