Վաշինգտոնի պայմանավորվածությունները պետք է մտնեն գործնական փուլ․ երբ ՀՀ կժամանի ԱՄՆ պատվիրակությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ու փաստաթղթերի ստորագրումից շուրջ մեկ ամիս անց հստակ չէ՝ երբ է Հայաստան ժամանելու ԱՄՆ կառավարության պատվիրակությունը՝ գործնականացնելու Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մամուլում այսօր հրապարակումներ եղան, որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ է Հայաստան ժամանելու, Սյունիքում կիրականացվեն նախնական ուսումնասիրություններ և գնահատումներ, պետք է ձևավորվի ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման հստակ ճանապարհային քարտեզ։

Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները պետք է մտնեն գործնական փուլ։

«Հաշվի առնելով օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները՝ մեր գործընկերները պետք է գան, և հայ պաշտոնյաների հետ աշխատեն պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցով»,- ասաց նախարարը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ այս պահին ժամկետների մասով որևէ հստակություն չկա, առաջիկայում պարզ կլինի՝ երբ կժամանեն ամերիկյան պատվիրակության անդամները։

Ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ փաստաթղթի ստորագրումից շուրջ մեկ շաբաթ անց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էր առանց ժամկետներ նշելու տեղեկացրել, որ ԱՄՆ-ից պատվիրակություն է այցելելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցով աշխատանքային խումբ է ձևավորվելու։

Խուդաթյանը նաև չէր հստակեցրել՝ ինչպես է Հայաստանը վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Ըստ նրա՝ այս տեխնիկական հարցերի պատասխանները հայտնի կլինեն հայ-ամերիկյան աշխատանքային խմբի աշխատանքներից հետո։

Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հռչակագրով Ադրբեջանը Հայաստանով անխոչընդոտ ճանապարհ է ստանում դեպի իր էքսկլավ Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Սյունիքով անցնող ճանապարհն էլ կոչվում է ԱՄՆ նախագահի անունով՝ «Թրամփի ուղի»։

Հայ պաշտոնյաները պնդում են՝ ապաշրջափակումը լինելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Ըստ պայմանավորվածության՝ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հայ- ամերիկյան կոնսորցիում, ընկերությունը կգրանցվի Հայաստանում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ այդ ճանապարհի բիզնես կառավարումն է իրականացնելու։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Հանրայինի եթերում էր խոսել թեմայից։

«Միայն ՀՀ-ն և Միացյալ Նահանգները միմյանց հետ համաձայնեցված պետք է ընտրեն մեկ այլ՝ երրորդ պարտնյոր, մի ընկերություն, ենթադրաբար միջազգային ընկերություն կամ այլ երկրի, որը տեղում կիրականացնի այդ կառուցապատումը, ենթադրաբար, այդ ընկերությունն էլ կիրականացնի նաև կառավարումը»,- պարզաբանել էր նախարարը։

Առայժմ հայտնի չէ, թե որ ընկերությունը պետք է ճանապարհի բիզնես կառավարումն իրականացնի։ Այս փուլում դեռևս հստակ չէ նաև՝ դա պետական, թե մասնավոր ընկերություն կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան