Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկել են, Ծառուկյանը ցանկացողներին հրավիրում է մասնակցելու

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Վստահ եմ, որ այս արձանով մեր երկրում բացվելու է նոր էջ՝ նոր հույսերի և հաջողությունների։ Վերջին ամիսների ընթացքում ես աշխարհի տարբեր ծայրերի հեղինակավոր հայերից, սովորական քաղաքացիներից ստացել եմ խնդրանքներ՝ այս կամ այն կերպ միանալու շինարարական աշխատանքներին, անգամ՝ ֆինանսական մասնակցության ձևով։ Մարդիկ ցանկանում են մասնակիցը լինել հիրավի պատմական մի պրոցեսի, պատմական իրադարձության։

Արձանի կառուցման հետ կապված բոլոր հարցերը ես վերցրել եմ ինձ վրա և ստիպված եմ եղել մերժել ֆինանսական մասնակցության առաջարկները, քանի որ իմ ընտանիքն ունի որոշում՝ ստանձնելու նախագծի բոլոր ծախսերը։ Շնորհակալ եմ բոլոր առաջարկների համար. ես վստահ եմ բոլորիդ բարի ցանկությունների և ազնիվ մղումների վրա։

Մյուս կողմից՝ այո, թեև Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը իմը և իմ ընտանիքինն է, բայց արձանը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, իմ երկրի իրական, աշխարհասփյուռ բարեկամներին, բոլոր քրիստոնյաներին, և այն, միաժամանակ, ազգային կառույց է։ Հաշվի առնելով մարդկանց մեծ ցանկությունը՝ մասնակից դառնալու այս պատմական պրոցեսին, որոշում եմ կայացրել և հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի ցանկացած ծայրից, իմ երկրին բարի կամեցող ցանկացած մարդ, հնարավորություն ստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կարողանա աղոթքը շուրթերին, երազանքը մտքում՝ որևէ աշխատանք կատարել։ Կստեղծվեն համապատասխան հնարավորություններ, և մարդիկ կիմանան, թե ինչպես է հնարավոր իրականացնել իրենց ցանկությունը։

Հարյուր տարի էլ անցնի՝ մեր թոռները, ծոռներն ասելու են, որ այս արձանի շինարարության վրա իրենց պապերն ու տատերը քար են դրել, մասնակից են եղել։ Սերնդեսերունդ հպարտանալու ենք դրանով։ Ես շինհրապարակում լինելու եմ շինարարի կողքին, բանվորի հետ բանվորություն եմ անելու, ուրախությամբ անելու եմ յուրաքանչյուր գործ, որի կարիքը տեղում կլինի։ Բոլոր ցանկացողները կարող են անել նույնը։ Մեր բոլորի ջանքերով՝ Քրիստոսի արձանը վեր է խոյանալու։ Այն դառնալու է Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ»,- գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գագիկ Ծառուկյանի գաղափարի քննադատները խնդրահարույց էին համարում արձանի տեղադրումը Հատիս լեռան գագաթին, քանի որ, ըստ նրանց, լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել:

Նշենք նաև, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և ՀՀ դատախազությանը` բարձրացնելով օրենսդրական խախտումների, բնապահպանական ռիսկերի, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն գործողությունների հարցեր՝ կապված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի հետ։

Արփի Հակոբյան