Մեծամորի համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը` Արմավիրի մարզպետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արմավիրի նախկին փոխմարզպետ, այժմ Մեծամորի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Factor.am-ն այս մասին տեղեկացավ կառավարության նիստի օրակարգից:
Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից: Նա եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2018-ի հեղափոխության օրերին է հայտարարել, որ դադարեցնում է անդամակցությունը:
Նշենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը, որը հուլիսի 15-ին նշանակվեց Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, քանի որ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվել են, և կան տեղեկություններ, որ Մեխակյանն առաջիկա ընտրություններին կառաջադրվի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու:
Նշենք, որ Մեխակյանը նաև Խոյի համայնքապետի պաշտոնն է զբաղեցրել և այս որոշումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Մեխակյանն արդեն մեկ անգամ կարողացել է Խոյում ձայներ հավաքել և համայնքապետ ընտրվել:

Արփի Հակոբյան