«Ռումբ»՝ անիվների վրա․ Երևանի կենտրոնում մեքենայի պայթյունի հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 11:49
Խցանումներն առաջանում են, որովհետև վերջին պահին դեղինի տակով անցնում ու կանգնում են խաչմերուկին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 11:38
«Հըզբոլլահը» հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել՝ ի պատասխան «հրադադարի խախտման»
09.04.2026 | 11:27
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Եվրոպայի անհատական առաջնությունում
09.04.2026 | 11:16
Հրադադարից հետո Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ
09.04.2026 | 11:04
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 10:58
Ովքեր են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում․ հրապարակվել է ցանկը
09.04.2026 | 10:49
Իրանը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ՝ նշելով Հորմուզի նեղուցում ականների վտանգը
09.04.2026 | 10:37
ՉԼ․ «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին», ՊՍԺ-ն հաղթել է «Լիվերպուլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 10:29
ԱՄՆ զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում՝ ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ
09.04.2026 | 10:17
250 մլն դրամ՝ Իրանում պատերազմի պատճառով այլ չվերթներով ՀՀ վերադարձած քաղաքացիների համար․ հրապարակվել է փոխհատուցումներ ստանալու կարգը
09.04.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 9-ի դրությամբ
09.04.2026 | 09:46
Արցախում հայկական կրոնական հուշարձանների ոչնչացում, հայ գերիների նկատմամբ բռնություն․ փաստեր ԱՄՆ-ի USCIRF-ի զեկույցում
09.04.2026 | 09:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
Բոլորը

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը, որը ծայրահեղ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ։ Առողջապահության նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ նրա վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։ 

Երեկ ժամը 14։43-ին էր ՆԳՆ ահազագն ստացել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի մասին։ Երևանի կենտրոնում գրանցված պայթյունից վնասվել էին նաև հարակից մեքենաները։ 3 քաղաքացի էր հոսպիտալացվել։ 

Ականատեսների պատմելով՝ նախ բարձր պայթյունի ձայն է լսվել, ապա նկատել են, որ մեքենայից ծուխ է դուրս գալիս, որից հետո հրդեհ է բռնկվել։ 

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև մայրաքաղաքային 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտը։ Կոտրվել են ավտոբուսի ապակիները։ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի խոսքով՝ պայթյունի պահին ավտոբուսը եղել է կանգառում։ 

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ  պայթյունից հետո «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կարողացել է դուրս գալ մեքենայից և առաջին բուժօգնություն ստանալ։

Factor TV-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով։ Այն վերաբերում է տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելուն կամ տեխնիկակական անսարքությամբ շահագործման բաց թողնելուն։ Կատարվում է նախաքննություն։ 

Սա վերջին ամիսներին Երևանի կենտրոնում գրանցված արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է։  Այս տարվա մայիսի մեկին Սարյան փողոցի 2/2 հասցեում գազաբալոններ տեղափոխող մեքենա էր պայթել, որի հետևանքով երկու տուժած կար։ 

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, արդյոք վարչական վարույթ են հարուցել և ուսումնասիրում են Սարյան փողոցում գազաբալոններ տեղափոխող մեքենայի պայթյունի դեպքը։ Տեսչական մարմնից հայտնեցին, որ այդ դեպքով ահազանգ չեն ստացել, իսկ քրեական գործի շրջանակներում միայն քննիչը կարող է միջնորդել, որպեսզի վարույթ հարուցվի, սակայն իրավապահ կառույցից միջնորդություն չի ստացվել։

Արդեն ավելի քան երեք տարի՝ 2022 թվականի օգստոսի 1-ից ուժի մեջ է գազի բալոնների շահագործմանը վերաբերող օրենսդրական կարգավորումը։ Ըստ դրա՝ գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները պետք է լիցենզավորված կազմակերպության կողմից վկայագիր ստանան և միայն դրանց առկայության դեպքում լիցքավորվեն։  Գազալցակայաններում արդյո՞ք հետևում են օրենքի այս պահանջին․ թեմային Factor TV-ն կանդրադառնա առաջիկայում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան