Սի Ցզինպինը, Պուտինն ու Կիմ Չեն Ընը մասնավոր զրույցում օրգանների փոխպատվաստման միջոցով անմահության հարց են քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ զրույցի ընթացքում խոսել է մինչև 150 տարի ապրելու հնարավորության մասին։ Զրույցը պատահաբար ձայնագրվել է, հաղորդում է Bloomberg-ը, գրում է The Insider-ը։

Երեք առաջնորդների զրույցը հայտնվել է ուղիղ հեռարձակման մեջ, երբ նրանք բարձրացել են Պեկինի Տյանանմենի դարպասներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու համար։

Կյանքի տևողության մասին զրույցի ձայնագրությունը տևել է մեկ րոպեից պակաս և ընդգրկել զրույցի հատվածներ միայն։ Սի Ցզինպինը չինարենով խոսել է այն մասին, թե ինչպես են «այս օրերին» մարդիկ դեռևս երիտասարդ՝ 70 տարեկանում, մինչդեռ անցյալում մարդիկ հազվադեպ էին ապրում մինչև այդ տարիքը։ Թարգմանիչը նրա խոսքերը փոխանցել է ռուսերեն. «Մարդիկ նախկինում հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկան, բայց այսօր՝ 70 տարեկանում, դու դեռ երեխա ես»։

Պուտինը պատասխանել է ժեստով, սակայն նրա մեկնաբանությունը վատ է լսվում։ Այնուհետև թարգմանիչը չինարենով փոխանցել է Ռուսաստանի առաջնորդի խոսքերը. «Կենսատեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդու օրգանները կարող են անընդհատ փոխպատվաստվել, և մարդիկ կարող են ապրել ավելի ու ավելի երիտասարդ և նույնիսկ հասնել անմահության»։

Զրույցն ավարտելով՝ Սի Ցզինպինն ասել է. «Կանխատեսումների համաձայն՝ այս դարում կա մինչև 150 տարի ապրելու հնարավորություն»։

«Проект»-ի հետաքննության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը պարբերաբար ալթայյան մարալների եղջյուրներից  լոգանքներ է ընդունում, որոնք, ըստ ժողովրդական բժշկության, բուժիչ հատկություններ ունեն։ Ասվում է, թե այս հոբբին սկսվել է 2000-ականների կեսերին Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ, և այժմ դրանք լոգանքի համար Ալթայից Մոսկվա են հասցվում ինքնաթիռով տարին առնվազն մեկ անգամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի