ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե ռուսական զորքերը գրավել են Կուպյանսկի կեսը. ուկրաինական աղբյուրները հերքում են

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի կեսը: Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը և ուկրաինացի վերլուծաբանները նշում են, որ մարտերն ընթանում են միայն այս բնակավայրի ծայրամասերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորեքշաբթի ՌԴ ՊՆ-ն իր տելեգրամ ալիքում հրապարակել էր Կուպյանսկի՝ անօդաչու թռչող սարքերից նկարահանված կադրեր, որոնք, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, հաստատում են վերահսկողությունը։

«Տեսանյութում երևում են ռուս զինծառայողները քաղաքի կենտրոնում, ինչպես նաև ամենակարևոր վարչական և արդյունաբերական շենքերի տարածքներում, այդ թվում՝ քաղաքային վարչակազմի շենքի մոտ»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր իր զեկույցում հրապարակել է Կուպյանսկի մոտ  ռազմական գործողությունների քարտեզը, որի համաձայն՝ ռուսական զորքերը մարտեր են մղում քաղաքի հյուսիսային ծայրամասում։

Նմանատիպ տվյալներ է հրապարակում նաև ուկրաինական Deep State վերլուծական նախագիծը, որի քարտեզները համարվում են բավականին հուսալի աղբյուր։

Օգոստոսի վերջին ուկրաինացի զինվորական աղբյուրը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են Կուպյանսկի մոտ գտնվող Միրնոյե գյուղը, ինչը նրանց թույլ է տվել վերահսկել քաղաք տանող ճանապարհներից մեկը: Միրնոյեն ներկայում Deep State-ի քարտեզներում նշված է որպես «մոխրագույն գոտի»։

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը խոսել էր Կուպյանսկի «գրեթե լիակատար շրջափակման» մասին, սակայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այդ հայտարարությունները որակել էր «բացահայտ սուտ» և «ցանկալին իրականություն ներկայացնելու փորձ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի