Մերցը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել․ Կրեմլն արձագանքել է 

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «հնարավոր է՝ մեր ժամանակների ամենավտանգավոր ռազմական հանցագործը»։

«Նա ռազմական հանցագործ է»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Sat1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մերցի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ներկայում որևէ պատճառ չի տեսնում համաձայնելու հրադադարի կամ, առավել ևս, Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն։

«Մենք պետք է դրա համար հիմքեր ստեղծենք։ Ռազմական առումով դա դժվար կլինի, բայց տնտեսական առումով՝ բավականին հնարավոր»,- ընդգծել է Մերցը։ ​​

Նա ասել է, որ խոսքը Ռուսաստանին տնտեսապես «հյուծելու» մասին է, նրան զրկելու իր ռազմական մեքենան պահելու հնարավորությունից։ Մերցի կարծիքով՝ դա կարելի է անել, օրինակ, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելով։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հավելել է, որ «չի տեսնում որևէ պատճառ՝ հավատալու Պուտինի որևէ հայտարարության»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում զիջումներն անտեղի են։

Գերմանիայի կանցլերը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունները կարող են տեղի ունենալ Շվեյցարիայում:

«Ժնևը հարմար վայր կլինի հրադադարի համաձայնագիր կնքելու համար»,- Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտտերի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր Մերցը:

Վերջինը հաստատել է, որ Շվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հյուրընկալել նման գագաթնաժողովը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր օգոստոսին երկու առաջնորդների հետ հանդիպումներից հետո խոսել Պուտինի և Զելենսկիի միջև երկկողմ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքների մասին։ Սակայն ավելի ուշ նա խոստովանել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններն ավելի հավանական են։

Գերմանիայի կանցլերը վերջերս «վատ» արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, այդ պատճառով էլ չպետք է հաշվի առնել նրա կարծիքը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ, Մերցի հայտարարություններն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի