Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը հարվածել է վենեսուելական նավի և սպանել 11 «թմրաահաբեկիչների»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարձակվել են Միացյալ Նահանգներ թմրանյութեր տեղափոխող նավակի վրա՝ սպանելով 11 «թմրաահաբեկիչների», որոնք պատկանում էին այն խմբավորմանը, որը, նրա պնդմամբ, վերահսկվում է Վենեսուելայի ձախակողմյան  առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմից, գրում է France 24-ը։

Թրամփը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ջրային տարածքով մի քանի մարդկանց տեղափոխող բաց մոտորանավակը՝ նախքան այն պայթելը և կրակի գնդի վերածվելը։

Այս քայլը Կարակասի և Վաշինգտոնի միջև առճակատման պոտենցիալ սրացում է, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ռազմանավեր է տեղակայել հարավային Կարիբյան ավազանում՝ դա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պատերազմ անվանելով։

Թրամփը սկզբում Սպիտակ տանը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «կրակել են թմրանյութեր տեղափոխող նավակի վրա, որում շատ թմրանյութ է եղել»՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Ավելի ուշ նա Truth Social ցանցում հրապարակել է հարվածի մասին հայտարարություն՝ պայթող նավակի սև-սպիտակ տեսանյութի ուղեկցությամբ։

«Այսօր առավոտյան, իմ հրամանով, ԱՄՆ զինված ուժերը կինետիկ հարված են հասցրել «Տրեն դե Արագուա»-ի թմրաահաբեկիչներին։ Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները ծովում էին՝ միջազգային ջրերում, և տեղափոխում էին անօրինական թմրանյութեր՝ ուղևորվելով դեպի Միացյալ Նահանգներ։ Հարվածի հետևանքով զոհվել է 11 ահաբեկիչ»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ զինված ուժերից ոչ ոք չի տուժել։

Նա պնդել է, որ «Տրեն դե Արագուա» վենեսուելական խումբը «գործում է Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության ներքո»։ ԱՄՆ-ն այս տարեսկզբին խմբավորումը որակել էր որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Թող սա որպես նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնպես մտածում են թմրանյութեր ներմուծել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Մադուրոյի խիստ քննադատն է, առանձին խոստացել է շարունակել օգտագործել Միացյալ Նահանգների «ամբողջական հզորությունը»՝ թմրակարտելներն «արմատախիլ անելու» համար։

«Նախագահ Թրամփը շատ հստակ ասել է, որ օգտագործելու է Ամերիկայի ամբողջ հզորությունը՝ այս թմրակարտելների դեմ պայքարելու և դրանք արմատախիլ անելու համար, անկախ նրանից, թե որտեղից են նրանք գործում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ նա X-ում նշել էր, որ նավը «մեկնել է Վենեսուելայից»։

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ԱՄՆ-ի զորքերի վերջին տեղակայումը որակել է որպես երկրի համար սպառնալիք։

Երեքշաբթի օրվա հարվածի մասին հայտարարությունը հաջորդել է Վաշինգտոնի և Կարակասի միջև լարվածության աճին, երբ Մադուրոն հայտարարել է «առավելագույն պատրաստվածության» վիճակի մասին՝ պաշտպանվելու, իր խոսքով,՝ ԱՄՆ ռազմական սպառնալիքներից։

Մադուրոն Թրամփի թիրախում է հայտնվել 2017-2021 թվականներին նրա նախագահության  առաջին ժամկետից ի վեր։ Սակայն ԱՄՆ նախագահի առավելագույն ճնշման քաղաքականությունը, այդ թվում՝ նավթի էմբարգոն, չի կարողացել հեռացնել Վենեսուելայի առաջնորդին իշխանությունից։

Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյին բռնելու համար նախատեսված պարգևը՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի, որի վերընտրությունը 2024 և 2018 թվականներին չի ճանաչվել ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ միջազգային հանրության մեծ մասի կողմից՝ ընտրախախտումների և ընտրողների նկատմամբ ճնշման մեղադրանքների պատճառով։

Վերլուծաբաններն էլ AFP-ին ասել են, որ ԱՄՆ ռազմանավերի տեղակայումը, հավանաբար, նպատակ ուներ ուժեղացնել ճնշումը Մադուրոյի վրա, որը բազմիցս մեղադրել է Թրամփին վենեսուելական իշխանության փոփոխություն իրականացնելու փորձերի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի