Պուտինն ու Կիմ Չեն Ընը Պեկինում բանակցել են․ երկկողմ հանդիպումը տևել է 2,5 ժամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում բանակցություններ են անցկացրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Դյաոյուտայ համալիրի տարածքում, որը դարձել է Ռուսաստանի առաջնորդի նստավայրը Չինաստան կատարած այցի ընթացքում։

Պուտինն ու Կիմ Չեն Ընը սկսել են շփվել դեռևս բանակցություններից առաջ՝ Ճապոնիայի դեմ Դիմադրության պատերազմում չին ժողովրդի հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այնտեղից առաջնորդները նույն մեքենայով մեկնել են Դյաոյուտայ նստավայր։

Հանդիպման մեկնարկին Կիմ Չեն Ընը նշել է, որ ուրախ է Պուտինի հետ խոսելու հնարավորության համար, մատնանշել երկրների միջև համագործակցության զարգացումն անցյալ տարի Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրելուց հետո և խոստացել, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստանին կտրամադրի «եղբայրական» օգնություն։

Իր հերթին, Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև հարաբերությունները հատուկ բնույթ ունեն։ Նա նշել է, որ կորեացի զինվորականները քաջաբար և հերոսաբար կռվել են Կուրսկի շրջանում, որի մի մասը գրավվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

«Ձեր նախաձեռնությամբ, ինչպես հայտնի է, ձեր հատուկ նշանակության ուժերը մասնակցել են Կուրսկի շրջանի ազատագրմանը՝ մեր նոր համաձայնագրի լիարժեք պահպանմամբ»,- ասել է Պուտինը։

Մի քանի օր առաջ ԿԺԴՀ-ի ղեկավարը հանդիպել էր զոհված հյուսիսկորեացի զինվորների հարազատների հետ և իր ցավակցություն հայտնել նրանց։ Մոսկվան և Փհենյանը չեն բացահայտում զոհվածների թիվը։

Կիմ Չեն Ընը Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցությունը ԿԺԴՀ-ի եղբայրական պարտքն է անվանել։

«Եթե Փհենյանը կարողանա որևէ կերպ օգնել Ռուսաստանին, ապա անպայման կանի դա. եղբայրական պարտականություն է՝ անել ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը։

Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները տևել են ավելի քան 2,5 ժամ։

Պուտինը հյուսիսկորեացի գործընկերոջը Ռուսաստան է հրավիրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի