Հրապարակվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ
Հասարակություն
02.09.2025 | 18:20ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
«Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին»,- ասված է հաղորդագրությունում։
Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:
Մանրամասները՝ այստեղ։