Նոր հնարավորություններ՝ գերմանական փորձի ներդրման համար. ՀՀ ԿԳՆ

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Դպրոցների որակի և ուսուցիչների վերապատրաստման պետական ինստիտուտ: Քննարկվել են մանկավարժների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի և մոդուլների կազմման և գնահատման վերաբերյալ հարցեր: Նախարարը նշել է, որ դպրոցական կրթության նոր համակարգի ներդրման գերմանական փորձը շատ ուսանելի է մեր երկրի համար, քանի որ գերմանացիները ևս ժամանակին առերեսվել են նույն խնդիրներին: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ գերմանական կողմը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան՝ համատեղ կրթական ծրագրեր քննարկելու նպատակով:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագի Կրթության, գիտահետազոտության և տեխնոլոգիաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էրնսթ Դիթեր Ռոսմանիին: Վերջինս արժևորել է հայ ժողովրդի հարուստ ու, միաժամանակ, բարդ պատմությունը՝ կարևորելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր հերթին նշել է, որ կանցլերի այցից հետո նկատվում է հայ-գերմանական համագործակցության ընդլայնում և ցանկալի է գիտակրթական համագործակցության զարգացում նաև խորհրդարանական մակարդակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների միջև  փոխանակման ծրագրերի և վերապատրաստումների ընդլայնման հնարավորությունը: Էրնսթ Դիթեր Ռոսմանիին հավանության է արժանացրել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները, մասնավորապես, բուհերի խոշորացման համատեքստում: Քննարկվել է նաև Գերմանիայի երկրամասերում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի իրազեկման գործընթացը, որի առնչությամբ Էրնսթ Դիթեր Ռոսմանիին հավաստիացրել է, որ իրազեկումը կիրականացվի Գերմանիայի երկրամասերի դպրոցներում, քոլեջներում և բուհերում: