ԲԵՐՔԱԲԵՐՑԻՆԵՐԻ «ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 5 ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Նախկին Ջողազ, այժմյան Բերքաբեր գյուղը մարզկենտրոն Իջևանից գտնվում է 22 կիլոմետր հյուսիս։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով՝ Բերքաբերում բնակվել է 452 մարդ։ 2018-ին գյուղում մշտական բնակվողների թիվը կրկնակի պակաս է։ Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով Բերքաբերում մեկ օրում գրադի 120 արկ է պայթել։ Դա էապես ազդել է գյուղացիների առողջական վիճակի վրա։

Բերքաբերցիները կատակով ասում են, որ շաքարախտն իրենց «բրենդային հիվանդությունն» է։ Հակառակորդ պետության գնդակի տակ ապրելը շաքարախտը մղել է առաջին պլան։

«Շաքարը վախից ա, էդքան կրակոցներ, իմ տունը քանդվել ա, գրադն ա ջարդել»,- ասում է բերքաբերցի Ասյա Խաչատրյանը։

Մինչև վերջերս 17 բերքաբերցի տառապել է շաքարային դիաբետով։ Նրանցից 2-ը նախորդ և այս տարի մահացել են։ Ադրբեջանական գնդակոծության վտանգի տակ ապրելու արդյունքում Բերքաբերում շաքարախտով հիվանդացության ցուցանիշը եռակի բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։

Բերքաբերցիները շաքարախտի դեմ  դեղերը ստանում են 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սևքար գյուղից։ Շաքարախտով տառապող Սամվել Բադալյանն ասում է, որ պետությունից ստացված  դեղորայքը հաճախ չի հերիքում․ գյուղացիները մեկը մյուսից են խնդրում։

Ջողազի ջրամբարի մոտ գտնվող գյուղում ամենապահանջված ապրանքը ջուրն է։  Բերքաբերցիների ծորակներից ջուր գալիս է երկու օրը մեկը՝ երկու ժամով։ Գյուղի միակ աղբյուրը շուրջօրյա ջրի միակ միջոցն է։ Ջրի կարիքը խստությամբ զգում են գյուղի բուժկետում, որտեղ սանիտարահիգիենիկ վիճակը առաջնային է։

«Ջուր չունեմ, չկա։ Լցնովի եմ լվացվում։ Ջուր եմ բերում վեդրոյով եմ բերում։ Սենց լցնում եմ տազիկի մեջ, լվացվում եմ, ի՞նչ անեմ, ուրիշ ձև չկա»,- ասում է բուժքույր Լիդա Բուղդարյանը։

15 քառակուսի մետր մակերես զբաղեցնող բուժկետը տեղակայված է համայնքապետարանի առաջին հարկում։ Սենյակը բուժկետ է դարձել Ապավեն համայնքներին բարեգործական կազմակերպության միջոցներով։ Մշտապես ադրբեջանական գնդակոծությունների տակ գտնվող Բերքաբերի բուժկետը, սակայն, հագեցած չէ առաջին բուժօգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով։

Բերքաբերի վերջին տնից մինչ ադրբեջանական Մազամ բնակավայր 200-ից 300 մետր տարածք է։ Ի նշան հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության, հակառակորդի կողմից դիտարկվող հողակտորում բերքաբերցիները հիմնել են խաղողի այգի։