Բելգիան հայտնել է սեպտեմբերին Պաղեստինը ճանաչելու և Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։

«Պաղեստինը կճանաչվի Բելգիայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ Եվ Իսրայելի կառավարության նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ցանկացած հակասեմականություն կամ ահաբեկչության գովաբանում նույնպես ավելի խստորեն կդատապարտվի»,- գրել է բելգիացի նախարարը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ հաշվի առնելով Պաղեստինում, մասնավորապես, Գազայում ծավալվող մարդասիրական ճգնաժամն ու Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված բռնությունները, և հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ցեղասպանության ցանկացած ռիսկ կանխելու պարտականությունը, Բելգիան ստիպված է վճռական որոշումներ կայացնել՝ Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի  ահաբեկիչների վրա ճնշումը մեծացնելու համար։ Խնդիրը ոչ թե իսրայելցի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է, այլ այն, որ իր կառավարությունը հարգի միջազգային և մարդասիրական իրավունքը և գործի տեղում իրավիճակը բարելավելու հույսով, հավելել է Պրևոն։

Հաղորդվում է, որ ազգային մակարդակով կիրառվում են տասներկու խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելք, իսրայելական ընկերությունների հետ պետական ​​գնումների քաղաքականության վերանայում, միջազգային իրավունքի համաձայն անօրինական համարվող բնակավայրերում բնակվող բելգիացիներին հյուպատոսական օգնության սահմանափակումներ, հնարավոր քրեական հետապնդում, թռիչքների և տարանցման արգելքներ, ինչպես նաև երկու ծայրահեղական իսրայելցի նախարարների, մի քանի բռնի գաղութաբնակների և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ներառումը Բելգիայում «անցանկալի անձանց» ցուցակում։

Եվրոպական մակարդակով Բելգիան կաջակցի Իսրայելի հետ համագործակցությունը կասեցնելու միջոցառումներին, որոնք պահանջում են որակյալ մեծամասնություն։

Բելգիան կմիանա Նյու Յորքի հռչակագիրը ստորագրող երկրներին, որը հարթում է երկու պետությունների լուծման ճանապարհը, հետևաբար, ենթադրում է երկու պետությունների ճանաչում։ Բրյուսելը  ճանաչում է Պաղեստինը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ նախաձեռնության շրջանակում։

Միաժամանակ, Բելգիայի ԱԳՆ-ն նշել է, որ Պաղեստինը, անշուշտ, կդառնա Բելգիայի կողմից միջազգային ասպարեզում լիովին ճանաչված պետություն։ Գիտակցելով իսրայելցի ժողովրդի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումների հետևանքով կրած տրավմաները՝ այս ճանաչման վարչական ձևակերպումը տեղի կունենա թագավորական հրամանագրով՝ վերջին պատանդի ազատ արձակումից և Պաղեստինի ՀԱՄԱՍ-ի  կառավարման ցանկացած ձևի ավարտից հետո, ասվում է հայտարարությունում։

Եվրոպական երեք երկրների՝ Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի իշխանությունները դեռևս 2024 թվականի մայիսի վերջին էին հայտարարել Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին։ Այդ ժամանակ Պաղեստինը ճանաչվել էր ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 143-ի կողմից (ներառյալ՝ Ռուսաստանը և Չինաստանը)։

2025 թվականին Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարեցին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Պաղեստինը ճանաչելու իրենց ծրագրերի մասին։ Հավելենք, որ ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր վեհաժողովը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի