Ռուսաստանն ու Չինաստանը «Սիբիրի ուժը- 2» գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել

Լուրեր

04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
Բոլորը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և չինական CNPC-ն ստորագրել են «իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր» «Սիբիրի ուժը 2» խողովակաշարի կառուցման մասին՝ Յամալի հանքավայրերից Չինաստան գազ մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է Meduza-ն։

Սպասվում է, որ նոր համաձայնագրի շրջանակում մատակարարումներն իրականացվելու են 30 տարվա ընթացքում՝ տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել «Սիբիրի ուժ» խողովակաշարով մատակարարումները տարեկան 38-ից հասցնել 44 միլիարդ խորանարդ մետրի, իսկ «Արևելյան երթուղով»՝ տարեկան 10-ից հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի, գրում է ՌԲԿ-ն։

Միլլերը հայտարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին  Պեկինում Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցություններից հետո։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ քննարկել է «Սիբիրի ուժը 2»-ի գործարկման հարցը, որը «Գազպրոմ»-ի Յամալի հանքավայրերից Արևմտյան Սիբիրի և Մոնղոլիայի միջով կանցնի մինչև Չինաստանի հյուսիս-արևելք։ «Սիբիրի ուժը 2»-ը կարող է Ռուսաստանը դարձնել չինական շուկայում ամենամեծ ներմուծողը։

Չինաստանը գործարքի շուրջ բանակցում էր ուժի դիրքերից, 2023 թվականին հաղորդել էր The South China Morning Post-ը։  2023 թվականին: Դրանից հետո հաղորդվեց, որ դործարքի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ The Financial Times-ի տվյալներով՝ Չինաստանը պահանջում էր գազի գներ, որոնք մոտ էին Ռուսաստանի ներքին գներին, որոնք սուբսիդավորվում են կառավարության կողմից, ինչպես նաև ցանկանում էր գնել «Սիբիրի ուժը 2»-ի միջոցով մատակարարվող բնական գազի փոքր ծավալ։

Ռուսաստանն այդ պահանջները համարում էր անհիմն։ Չինաստանը կրկին հետաքրքրվել է խողովակաշարով Իսրայելի և Իրանի միջև 2025 թվականին պատերազմի պատճառով, գրում է The Wall Street Journal-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի