Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ ՆԳՆ

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

Օգոստոսի 29-ին` ժամը 11-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից: Բամբակաշատ գյուղի դաշտերում երկաթյա ամրանի վրա ընկնելու հետևանքով «Որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ․ հայտնում են ՆԳՆ-ից։

Մեկնել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում, ավտոմեքենաները միմյանց չզիջելու հարցի շուրջ տուժած տղամարդը վիճաբանել է 32-ամյա համագյուղացու հետ: Վեճը շարունակվել է տուժածի «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում: Նստելով վարորդի կողքը` 32-ամյա տղամարդը դռան գրպանիկում նկատել է դանակ, վերցրել այն ու հարվածել։

Նույն օրը` ժամը 19.15-ին, 32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։