Զելենսկին Փարիզում կմասնակցի Մակրոնի և Սթարմերի նախագահությամբ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Փարիզում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա «կամավորների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցելու ծրագիրը մշակող երկրների խումբ) հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ։

Ֆրանսիական Le Monde-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում է, որ հանդիպումը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կանցկացվի հիբրիդային ձևաչափով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Օգոստոսի 19-ին Վաշինգտոնում կայացած եվրոպացիների և ամերիկացիների հանդիպումից հետո պետությունների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ կատարված աշխատանքը և կվերլուծեն Ռուսաստանի կողմից խաղաղություն կնքելու համառ մերժման հետևանքները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ որը կժամանի Փարիզ՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպելու համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Մակրոնից և Սթարմերից բացի՝ գագաթնաժողովին կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի