ՇՀԿ գագաթնաժողովը հռչակագիր է ընդունել՝ առանց Ուկրաինայի հիշատակման․ Կիևն արձագանքել է

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Կարապետյանների տան գործողությունների մասին
04.11.2026 | 10:26
Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում՝ վերահսկողություն ստանալով ԱՄՆ Կոնգրեսում
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների՝ չինական Տյանցզին քաղաքում սեպտեմբերի 1-ին կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում պետությունները հայտարարել են համագործակցությունն ամրապնդելու մտադրության, այդ թվում՝ ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև արհեստական ​​բանականության համակարգերի անվտանգության ոլորտում համատեղ աշխատելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրանք նաև կոչ են արել ՄԱԿ-ը հարմարեցնել «ժամանակակից քաղաքական և տնտեսական իրողություններին՝ իրականացնելով լավ մտածված բարեփոխում՝ ՄԱԿ-ի կառավարման մարմիններում զարգացող երկրների ներկայացվածությունն ապահովելու համար»։

Փաստաթղթում նաև արտահայտվում է ՇՀԿ երկրների «խորը մտահոգությունը» պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակական սրման վերաբերյալ, «խիստ դատապարտվում» են այն գործողությունները, որոնք «հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և աղետալի մարդասիրական իրավիճակի Գազայի հատվածում»։

Հռչակագրի տեքստում դատապարտվում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածները, որոնք ուղղված են Իրանի միջուկային ծրագիրը չեզոքացնելուն։

Փաստաթղթում նշվում է, որ «պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, հավասարության, փոխադարձ շահի, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են»։

Հռչակագրում, սակայն, Ուկրաինայի պատերազմի մասին ոչինչ չի հիշատակվում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ՇՀԿ հռչակագրում պատերազմի մասին հիշատակման բացակայությունն անվանել է «պերճախոս»։

«Զարմանալի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ նվաճողական պատերազմը չի արտացոլվել այդքան կարևոր, հիմնարար փաստաթղթում, մինչդեռ այնտեղ հիշատակվում են աշխարհում տեղի ունեցած մի շարք այլ պատերազմներ, ահաբեկչական հարձակումներ և իրադարձություններ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Կիևը կարծում է, որ սա վկայում է Մոսկվայի դիվանագիտական ​​ջանքերի ձախողման մասին։

«Ակնհայտ է, որ Մոսկվան չկարողացավ այս հարցում մասնակից պետությունների ազգային դիրքորոշումները հասցնել  Ռուսաստանի Դաշնությանը համապատասխանող ընդհանուր հայտարարի։ Հաշվի առնելով Չինաստանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական դերը՝ մենք կողջունենք Պեկինի ավելի ակտիվ դերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի