Գործարանը փակելուց առաջ մարդկանց սոցիալական խնդիրները պետք է լուծել. Կարինե Դանիելյանը՝ Ալավերդու գործարանի փակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակելուց առաջ մարդկանց սոցիալական խնդիրները պետք է լուծել, նրանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին գործարանի գործարկումից բնապահպանական խնդիրների ու ռիսկերի, ինչպես նաև դրա գործունեության դադարեցումից սոցիալ-տնտեսական հետևանքների թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Երբ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է բնակչության և երկրի համար: Իմ խորին համոզմամբ՝ փակելուց առաջ պետք է մարդկանց սոցիալական խնդիրները լուծել: Եթե փակումը հիմնարար է, ապա ակնհայտ է, որ զուգահեռ պետք է մարդկանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծել»,- հավելեց բնապահպանը:

Իսկ Լոռիում էկոլոգիական, հետևաբար՝ նաև առողջապահական խնդիրները շատ լուրջ են: Կարինե Դանիելյանը փորձագետների ուսումնասիրությունների տվյալներ վկայակոչեց. ծանր մետաղներով աղտոտվածության բարձր մակարդակ Ալավերդիում և շրջակայքում, տասնամյակի ընթացքում քաղցկեղի, արյան հիվանդությունների զգալի աճ. «Ակնհայտ է, որ Լոռին այլընտրանքային տնտեսական զարգացման կարիք ունի»:

«Էկոլուր տեղեկատվական» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով էլ՝ ակնհայտ է, որ խնդրին լուծում ոչ ոք չունի՝ ո՛չ ընկերությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ՎՏԲ բանկը, որին պարտքի դիմաց հանձնվում է գործարանը:

Մանրամասները՝ տեսանյութում: