Axios․ Թրամփը մտածում է Ուկրաինայի շուրջ բանակցություններից դուրս գալու մասին

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է հրաժարվել դիվանագիտական ջանքերից՝ ուղղված Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ դադարեցնելուն, քանի դեռ «մեկը կամ երկու կողմերը չեն սկսի ավելի շատ ճկունություն ցուցաբերել»։ Այս մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։

Հրապարակման մեջ նշվում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ սկսել են եվրոպացի առաջնորդներին համարել «հիմնական խոչընդոտ» կարգավորման ճանապարհին։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ որոշ եվրոպացի առաջնորդներ հրապարակայնորեն աջակցում են Թրամփի խաղաղարար ջանքերին, սակայն գաղտնի փորձեր են անում «զրոյացնել այն առաջընթացը», որն անուղղակիորեն ձեռք էր բերվել Թրամփի և Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո։

Սպիտակ տան աշխատակիցները «կորցնում են համբերությունը» եվրոպացի առաջնորդների նկատմամբ, որոնք, ըստ նրանց, Ուկրաինային դրդում են «Ռուսաստանից անիրատեսական տարածքային զիջումներ պահանջել»,-գրում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ եվրոպացիները ճնշում են գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի նա հասնի «ավելի լավ պայմանավորվածության»։

«Եվրոպացիները չեն կարող ձգձգել այս պատերազմը և գաղտնիորեն աջակցել անպատշաճ սպասումներին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ամերիկան կկրի ծախսերը»,-մեջբերում է ԶԼՄ-ն Սպիտակ տան աշխատակցի խոսքերը։

«Եթե Եվրոպան ցանկանում է այս պատերազմի էսկալացիան, դա իր գործն է։ Բայց նա անխուսափելիորեն կկրի պարտություն՝ հաղթանակի փոխարեն»,-ավելացրել է նա։