Բաքվի դատարանում Բակո Սահակյանի ու Դավիթ Բաբայանի նախաքննական ցուցմունքներն են հրապարակվել

Լուրեր

14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։

Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատական ​​նիստում լսվել են  Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի  կողմից քրեական գործի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները և քրեական գործին վերաբերող այլ փաստաթղթեր․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սահակյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, որ 1993-1995 թվականներին Արցախի պաշտպանության բանակում աշխատել է որպես նյութատեխնիկական մատակարարման  շտաբի պետ։ Նա մասնակցել է Զինված ուժերի անմիջական մատակարարման ապահովմանը մինչև 1994 թվականի մայիսը  տևած  ռազմական գործողություններում։

Նրա խոսքով, իբրև թե, 2015-2020 թվականներին Շուշի քաղաքում գտնվող C-300 հրթիռային համակարգը մատակարարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Սահակյանի ցուցմունքում, իբրև, նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո ընկած ժամանակահատվածներում զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի մատակարարումն իրականացվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝  ՀՀ  պետական ​​բյուջեի հաշվին։ Իր ցուցմունքում նա ասել  է, թե, իբր,  Հայաստանի պաշտպանության նախարարությունը զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ է մատակարարել Արցախի ՊԲ-ին։

Դատական նիստում հայ գերիներից Գարիկ Մարտիրոսյանի փաստաբանը, վկայակոչելով առողջական պատճառներով բուժումը , միջնորդել է դադարեցնել իր մասնակցությունը գործընթացին։

Դատավորը հարցրել է, թե արդյոք Մարտիրոսյանն ունի որևէ առարկություն։ Նա առարկություն չի հայտնել։

Դատարանի որոշմամբ՝ դադարեցվել է  Մարտիրոսյանի պաշտպանի  մասնակցությունը դատավարությանը։

Նշվում է, թե Մարտիրոսյանի համար պետության հաշվին նոր պաշտպան նշանակելու համար դատարանի որոշման պատճենը կուղարկվի Ադրբեջանի  փաստաբանների միություն։

Բացի այդ, դատավոր Աղաևը նշել է, որ «տուժողների» ներկայացուցիչներից մեկը՝ փաստաբան Նազրին Մամեդլին, ընտանեկան հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել դատական ​​նիստերին և այդ կապակցությամբ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ դադարեցնելու իր մասնակցությունը  քրեական գործին։

Քանի որ առարկություններ չեն եղել, փաստաբանի մասնակցությունը դատավարությանը դադարեցվել է։ Նոր ներկայացուցիչ նշանակելու որոշման պատճենը կուղարկվի Փաստաբանական պալատ։

Դատական ​​նիստը շարունակվել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, ինչպես նաև դրա հետ կապված այլ դատավարական փաստաթղթերի հրապարակմամբ։

Դավիթ Բաբայանի ցուցմունքներից նախաքննությանը հայտնի է դարձել, որ 2020 թվականին նա նշանակվել Արցախի նախագահի խորհրդական, 2021 թվականին՝ արտաքին գործերի նախարար, իսկ 2023 թվականին՝ նախագահի խորհրդական՝   հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ։

Իր ցուցմունքում նա, իբր,  նշել է, որ զենքն ու զինամթերքը Արցախին մատակարարվել են միայն Հայաստանից՝ Պաշտպանության նախարարության միջոցով։ Ընդհանուր առմամբ, զենքը, զինամթերքը և այլ պարագաները մատակարարվել են Գորիս-Լաչին-Ստեփանակերտ, Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհներով։

Նշվում է, թե, իբր, Արցախի  ֆինանսավորման միակ աղբյուրը ևս Հայաստանն էր։ Արցախի  տարածքներում գտնվող հիդրոէլեկտրակայաններից ստացված էներգիան, ինչպես նաև հացահատիկը և ալկոհոլային խմիչքները վաճառվել  են Հայաստանում։ Բացի այդ, ալկոհոլային խմիչքները Հայաստանի միջոցով արտահանվել են արտասահմանյան երկրներ։

2007-2019 թվականներին Բակո Սահակյանի հետ տարբեր երկրներ այցելելիս Բաբայանը  մասնակցել է հանդիպումների՝ որպես Արցախի նախագահականի  ներկայացուցիչ և թարգմանիչ։ Հանդիպումների հիմնական նպատակն էր ապահովել, որ արտասահմանում ապրող հայերը ֆինանսական օգնություն տրամադրեն Արցախի տարածքներում ապրող հայերին։

Իր ցուցմունքում Բաբայանը, իբրև թե,  ասել է, որ տարածքների ականազերծումը սկսվել է 1994 թվականին և իրականացվել է  ՊՆ-ի կողմից։ Սակայն նա տեղյակ չէ, թե կոնկրետ ով է տվել հրամանը և վերահսկել դա։ Նա նշել է, որ  Արցախի բանակը  գործունեություն է ծավալել Հայաստանի զինված ուժերի հետ լիովին ինտեգրված։

Դատարանում հայտարարված քրեական գործի նյութերի համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, հետագա ժամանակահատվածներում, լինելով Արցախի առաջնորդի ներկայացուցիչ, 2021 թվականի հունվարի 4-ին նա առցանց տեղեկատվական ռեսուրսներում հանդես է եկել Ադրբեջանի  և նրա քաղաքացիների դեմ՝ բացահայտ հայտարարելով. «Մենք երբեք չենք լինի Ադրբեջանի մաս։ Մենք չենք կարող միասին ապրել մեկ պետության մեջ։ Դա անհնար է։ Մենք դատապարտված ենք ապրել կողք կողքի որպես հարևաններ, այլ ելք չկա։ Սակայն  ես չեմ տեսնում որևէ հնարավորություն՝ ապրելու ադրբեջանցիների հետ մեկ պետության շրջանակներում, ադրբեջանական պետության կազմում, քանի որ նման իրավիճակում Արցախը պարզապես  չի լինի»։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի