Պուտինն ու Էրդողանը Չինաստանում հանդիպմանը կքննարկեն Կովկասյան տարածաշրջանը

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր հնդիկ գործընկերոջից հետո նախատեսվում է զրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջնորդները մշտական ​​կապի մեջ են, շատ են խոսում հեռախոսով, մենք անընդհատ հրապարակում ենք հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ»,- ասել է Ուշակովը։

Նա ընդգծել է, որ սա այս տարի նախագահների առաջին անձնական հանդիպումը կլինի։

«Իհարկե, կքննարկվեն երկկողմ համագործակցության տարբեր հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր։ Ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ուկրաինան»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​լուծում գտնելու ջանքերում և Ստամբուլի հարթակ է տրամադրում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների համար, որի համար Ռուսաստանի Դաշնությունը շնորհակալ է թուրքական իշխանություններին։

«Բացի այդ, իհարկե, մենք չենք կարող խուսափել քննարկումից Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասյան տարածաշրջանում սրված իրավիճակի մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն աշխատանքային այցով կգտնվի Չինաստանում։ ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի