Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության 3 դատախազ աշխատանքից ազատման դիմում է գրել

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության 3 դատախազ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատում են Գլխավոր դատախազությունից։

Խոսքը վարչության դատախազներ Արտաշես Հարությունյանի, Համլետ Հարությունյանի և Ռուզաննա Խուդավերդյանի մասին է։ Դատախազ Արտաշես Հարությունյանն արդեն իսկ իր դիմումի համաձայն ազատված է աշխատանքից, իսկ Ռուզաննա Խուդավերդյանի և Համլետ Հարությունյանի ազատման հրամանները կլինեն սեպտեմբերի 10-ից հետո։

Նշենք, որ 2025 թվականի հուլիսի 3-ին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով, Կորյուն Սերոբյանը նշանակվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ։ Փաստորեն, վարչության միանգամից 3 դատախազ ազատման դիմումը գրել է Սերոբյանի՝ վարչության պետ նշաանակվելուց հետո։

«Դատախազությունում պարբերաբար իրականացվում են կադրային բարեփոխումներ, լինում են և՛ նշանակումներ, և՛ ազատումներ, և՛ փոխադրումներ»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ երեք դատախազի աշխատանքից ազատումը կարող է լուրջ ծանրաբեռնվածություն առաջացել վարչության այլ դատախազների համար, եթե, իհարկե, այդ հաստիքներն արագորեն չհամալրվեն։

Հավելենք նաև, որ Դատախազությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթ է հայտարարել, և բավարարվել են բաց մրցույթին մասնակցելու համար դիմած հետևյալ անձանց հայտերը․

1․ Քրիստինե Գարիկի Մանուկյան,
2․ Արման Ապետնակի Մանուչարյան,
3․ Միլենա Կարենի Տոնեյան,
4․ Լիանա Վարդանի Ափանյան,
5․ Լիանա Արայիկի Մկրտչյան։

Արաքս Մամուլյան