Ձմերուկն ու խնձորը քաղցկեղածի՞ն են․փորձաքննության մտահոգիչ արդյունքներն ու ՍԱՏՄ-ի հանգստության կոչը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը հանգիստ կարող է ուտել, որն անում եմ ես և իմ ընտանիքը», հայտարարում է ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը։

Հանրային աղմուկ բարձրացրած լրագրողական հետաքննությունից հետո, թե հայկական պտուղ-բանջարեղանում քաղցկեղածին թունաքիմիկատներ են հայտնաբերվել, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը սեփական օրինակով հորդորում է ուտել հայկական միրգ ու բանջարեղեն, բայց պայմանով՝ պետք է հաշվի առնել, թե ինչ քանակությամբ են ուտում։

«Եթե մեզանից մեկը շատ ձմերուկ է սիրում և օրը 4 կիլոգրամ ձմերուկ է ուտում, ինչքան  էլ նիտրատների քանակությունը նորմայի մեջ լինի, ինքն ընդունելու է օրգանիզմի համար վնասակար դոզա»,- մատնանշում է պաշտոնյան։

«Անվտանգ սնունդ» հասարակական կազմակերպության ներկայացրած լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն, որի լրագրողներն իրականացրել էին հետաքննությունը, ամեն երկրորդ ձմերուկում բիֆենտրին՝ Եվրամիության երկրներում արգելված միջատասպան թունաքիմիկատի մնացորդներ են հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ն դեռ փետրվարին հրապարակել էր 2019 և 2021 թվականներին իրականացված մոնիթորինգի արդյունքները, ըստ որի՝ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին թունաքիմիկատների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր։

2019 թվականին փորձաքննության էր ենթարկվել 17 տեսակի միրգ-բանջարեղեն, 2021-ին՝ 13, որոնց մի մասում հայտնաբերվել էին տարբեր թունաքիմիկատների թույլատրելի քանակության գերազանցումներ։

Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որում արձանագրվել է շեղման 24 դեպք, մյուսը՝ խնձորը, որում հայտնաբերվել է շեղման 15 դեպք։ 

 ՍԱՏՄ ներկայացուցիչ Արթուր Նիկոյանը, մինչդեռ, պնդում է՝ մեր հանրապետությունում  չեն օգտագործվում այնպիսի թունաքիմիկատներ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով, բայց հայտնաբերված շեղումների պատճառը, ըստ պաշտոնյայի, գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասի թերի գիտելիքներն են։ Նիկոյանի խոսքով՝ իրենց կառույցն այդքան ռեսուրս չունի՝ վերահսկելու, թե 350 հազար գյուղացիական տնտեսություններն արդյո՞ք ճիշտ չափաբաժնով են բույսին թունաքիմիկատ տալիս։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը սխալ է համարում, որ պետական մարմինը խնդրի համար մեղքը գյուղացու ուսերին է բարդում։ Նրա կարծիքով՝ պետական կառույցը պետք է միջոցառումներ իրականացնի, այդ թվում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրի, որ գյուղացին ագրոքիմիկատների չափաբաժինը չչարաշահի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին հավատ չի ներշնչում Արթուր Նիկոյանի հանգստության կոչը։ Նա տարակուսում է՝ պաշտոնյան որևէ վիճակագրություն չներկայացրեց, սպառողն այդպես էլ չստացավ հարցի պատասխանը, թե որ պտուղ-բանջարեղենից ինչ քանակությամբ ուտի, որպեսզի վտանգավոր նյութերն օրգանիզմին մեծ վնաս չհասցնեն։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն ասում է՝ թունաքիմիկատներն առողջությանը վնաս հասցնելու ռիսկ ունեն, թույլատրելի քանակ կարող է օրգանիզմն ընդունել, բայց, ըստ մասնագետի, միայն մեկ բաղադրիչի արդյունքով իրատեսական չէ ասել, թե քաղցկեղածին հիվանդությունների աճի պատճառը հենց դա է։

«Դա կախված է նա մեր օրգանիզմի հետագա գործունեությունից՝ մեր սովորություններից, սննդի օգտագործման չափաբաժնից, քանակից, հետևաբար, մեկ բաղադրիչը ընտրել և ասել՝ այս միրգը կամ բանջարեղենը վնասակար է, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- տեսակետ հայտնեց մասնագետը։

Նախորդ տարի ՍԱՏՄ-ն մոնիթորինգ է իրականացրել՝ հայտնաբերելու միրգ-բանջարեղենում առկա թունաքիմիկատների թույլատրելիության շեմը։ Մեկ տարի անց, սակայն, սպառողը դեռ չունի հարցի պատասխանը՝ իր ափսեում հայտնված միրգն ու բանջարեղենն ի՞նչ վնասներ կարող են հասցնել առողջությանը։ ՍԱՏՄ պաշտոնյան հստակ ժամկետներ չի նշում, թե երբ կհրապարակվեն մոնիթորինգի արդյունքները, իսկ սպառողներին, կարծես, մնում է վախով ու կասկածանքով ուտել առողջ սննդակարգի անբաժանելի բաղադրիչ համարվող միրգն ու բանջարեղենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան