Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի, բա էլ խի՞ եք մեզ համոզում․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր գործընկեր պատգամավորներին հիշեցնում է, որ Ընտրական օրենսգրքի  փոփոխություններ այս արագությամբ ընդունել չի կարելի, քանի որ խոսքը գնում է Սահմանադրական օրենքի մասին։

«Արդյոք ժամանակային սահմանափակումն ու այդ հապճեպությունը նպաստելո՞ւ են ժողովրդավարության զարգացմանը։ Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 16-ին  Կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, նույն ժամանակահատվածում առաքեց Վենետիկ, հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ ենք անում, երկու ընթերցմամբ էլ ուզում ենք անցկացնել։ Ժողովո՛ւրդ, սա տոների և հիշատակի մասին օրենք չի, սա Ընտրական օրենսգիրք է»,-ասաց պատգամավորը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դեկտեմբերի արտահերթ ընտրություններն անխուսափելի են և իրենց համար այ հարցը քննարկման ենթակա չէ։

Անդրադառնալով քաղաքական ուժերի միջև այս հարցով կոնսենսուսի առկայությանը՝ Աշոտյանը նշեց, որ իր համզոմամբ՝ ի՞նչ կոնսենսուս կարող է լինել առանց արմատական ընդդիմության։

«Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի, բա էլ խի՞ եք մեզ համոզում։ Այսօրվա գործող իշխանության հակադիր բևեռը ՀՀԿ-ն է, ի՞նչ կոնսենսուս առանց արմատական ընդդիմության»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Ընտրական օրենսգիրքը իշխող ուժը կարող է անցկացնել նաև առանց ՀՀԿ-ի, քանի որ իշխանությունն ԱԺ-ում կարող է ունենալ  63 ձայն։

«Իսկ եթե այդ տարբերակով այն ընդունեք, մեր երկրի վրա կախելու եք Դամոկլյան սուր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։