Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Քաղաքականություն
29.08.2025 | 10:07
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ
մասով՝
Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Մակունցը օրերս հետ կանչվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։