ՌԴ-ի կողմից Կիևի վրա հարձակման ժամանակ հրթիռի պայթյունից վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերն արձակված հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության մոտ ընկած հրթիռն ուժեղ պայթյուն և հրդեհ է առաջացրել։

«Գիշերը Ռուսաստանը հարվածել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, բայց մի փոքր վրիպել է։ Ավելի վաղ ռուսները ռմբակոծել էին մի քանի ադրբեջանական նավթաբազաներ։ Հիմա նրանք անցել են դեսպանատան վրա բացահայտ ահաբեկչական հարձակումների»,- գրել է լրագրող Դենիս Կազանսկին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն էլ ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ օգոստոսի 28-ին ժամը 3-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է։ Որոշ պատուհանների ապակիներ են կոտրվել, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր են առաջացել։

«Դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,-ընդգծել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Կիևում Ադրբեջանի դեսպանատան շրջակայքն արդեն ենթարկվել է հրթիռային հարվածի։ Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը բազմիցս կրակ են բացել Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի