ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կանչել են ՌԴ դեսպաններին Կիևին հասցված զանգվածային հարվածներից հետո

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին Կիևին հասցված զանգվածային hարվածի կապակցությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սպասվում է, որ դեսպան Անդրեյ Կելինը կհանդիպի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ, այլ ոչ թե փոխնախարարների կամ ավելի բարձրաստիճան աշխատակիցների։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը նույնպես հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները կանչել են Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ կապված Կիևի վրա հարվածների հետ, որոնք, ի թիվս այլ բաների, վնասել են Ուկրաինայի մայրաքաղաքում դաշինքի առաքելության շենքը։

«Դիվանագիտական ​​առաքելությունները երբեք չպետք է դառնան հարվածների թիրախ։ Մենք կանչում ենք Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ գիշերը 20 վայրկյանի ընթացքում երկու հրթիռ է պայթել Կիևում ԵՄ առաքելությունից 50 մետր հեռավորության վրա։

Կիևի վրա գիշերային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վնասվել են Բրիտանական խորհրդի գրասենյակը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Կիևի գրասենյակի շենքը։ Որոշ սենյակներում պատուհանները կոտրվել են, որոշ սարքավորումներ՝ վնասվել։ Ոչ ոք չի տուժել։

Կիևի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցցանցում գրել է. «Իմ ցավակցությունն եմ հայտնում Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացված անիմաստ հարվածներից տուժածներին, որոնք վնասել են Բրիտանական խորհրդի շենքը: Պուտինը սպանում է երեխաների և խաղաղ բնակիչների, խաթարում խաղաղության հույսերը: Այս արյունահեղությունը պետք է դադարեցվի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի