Անկարայի ընդդիմադիր քաղաքապետն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությանը

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Անկարայի քաղաքապետ Մասուր Յավաշը, որը հայտնի է իր ազգայնական հայացքներով, արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությանը։

«Նեթանյահուն, որը պատմության մեջ է մտել որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ՝ տարիներ շարունակ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ գործադրած օկուպացիայի, կոտորածի և ճնշումների միջոցով, թիրախավորում է մեր երկիրը՝ խեղաթյուրելով 1915 թվականի իրադարձությունները, ինչը երեսպաշտության, կոռուպցիայի և անամոթության ամենաակնհայտ ցուցիչն է»,- գրել է Յավաշը X-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա՝ «Գազայում հազարավոր անմեղ երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների կոտորած, սովն ու ծարավը որպես զենք օգտագործած և հիվանդանոցներն ու դպրոցները ոչնչացրած անձն իրավունք չունի մարդկության մասին մի խոսք անգամ ասելու»։

«Թուրք ազգը երբեք չի հաշտվի իր պատմության խեղաթյուրման հետ։ Ես խստորեն դատապարտում եմ Նեթանյահուի հայտարարություններն ու ևս մեկ անգամ ընդգծում, որ ստերը չեն կարող լվանալ անմեղ մարդկանց արյունը իր ձեռքերից»,-հայտարարել է Անկարայի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր դատապարտել Նեթանյահուի հայտարարությունը՝ հերթական անգամ ժխտելով Հայոց ցեղասպանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի