Գերմանիան կալանքի օրդեր է տվել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունի գործի բոլոր մասնակիցների համար․ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Գերմանիայի քննչական մարմինները պարզել են այն խմբի բոլոր անդամների ինքնությունը, որոնք, ենթադրաբար, իրականացրել են 2022 թվականի հոկտեմբերին ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունները։ Նրանցից միայն մեկն է կալանավորվել, մինչդեռ մյուս բոլորի համար կալանքի օրդերներ են տրվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, քննիչների կարծիքով, հարձակմանը մասնակցել է Ուկրաինայի յոթ քաղաքացի՝ չորս ջրասուզակ, պայթուցիկների մասնագետ, «Անդրոմեդա» զբոսանավի կապիտանը և խմբի ղեկավար Սերգեյ Կ.-ն, որը վերջերս ձերբակալվել էր Իտալիայում:

Ենթադրվում է, որ խմբի յոթերորդ անդամը՝ Եվգենի Ու.-ն, խմբին միացել է ավելի ուշ՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ից 23-ը, և սկզբում պետք է մասնակցեր մեկ այլ գազատարի՝ «Թուրքական հոսքի» պայթեցմանը, սակայն այս գործողությունը ձախողվել է:

Յոթ կասկածյալների թվում կա մեկ կին՝ պրոֆեսիոնալ ջրասուզալ Վալերիա Տ.-ն։

Die Zeit-ը հաղորդում է, որ «Հյուսիսային հոսքի» պայթեցման գործողության ենթադրյալ մասնակիցներից Վսևոլոդ Կ.-ն մահացել է ռազմաճակատում 2024 թվականի վերջին, իսկ մնացածը, հավանաբար, թաքնվում են Ուկրաինայում: Բեռլինի խնդրանքով նրանցից մեկին փորձել են ձերբակալել Լեհաստանում, որտեղ նա ապրել է գազատարների վրա հարձակումից հետո, սակայն ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ նա Վարշավայից մեկնել է Կիև Ուկրաինայի ռազմական կցորդի մեքենայով։

Գերմանիան դեռևս չի ներկայացրել իրավական օգնության դիմում Ուկրաինայի իշխանություններին՝ պայթյունի ենթադրյալ մեղավորներին արտահանձնելու համար։

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ ամենակարևոր ապացույցներից մեկը պատահաբար է հայտնվել քննիչների ձեռքում. 2022 թվականի սեպտեմբերի 8-ի գիշերը Ռյուգեն կղզում գտնվող տեսախցիկը ֆիքսել է խմբի ավտոմեքենան՝ առագաստանավի մոտ գնալու ճանապարհին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի