Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնում ՀՀ-ի հետ ստորագրված փաստաթղթերը

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Գրոնոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցում ձեռք բերված կարևոր արդյունքների կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ այդ գործընթացը մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գործում ու նշել՝ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը։

Մագդալենա Գրոնոն նաև ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն, ընդգծել ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում։ Ալիևն ասել է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ադրբեջանի և Հայաստանի համատեղ նամակը Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ կարևոր քայլեր են, որոնք ձեռնարկվել են խաղաղության գործընթացում։

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային ու տարանցիկ կապի հաստատման կարևորությունը, նշվել է նաև, որ Եվրամիության հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, մասնավորապես, Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում:

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հեռանկարների շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի