ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50% մաքստուրքերն ուժի մեջ են մտել

Լուրեր

05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հնդկաստանի կողմից ԱՄՆ արտահանվող ապրանքների համար սահմանված 50% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  օգոստոսի 27-ից։ AFP-ի հաղորդմամբ՝ սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված ամենաբարձր մաքսատուրքերից է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ինքը՝ Թրամփը, կոշտ միջոցների անհրաժեշտությունը բացատրում է Հնդկաստանին երկրորդական սահմանափակումների միջոցով պատժելու ցանկությամբ, քանի որ այն չի հրաժարվում ռուսական նավթի գնումներից՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին։ Մոսկվան էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է, ի թիվս այլ բաների, հարևան պետության ներխուժումը ֆինանսավորելու համար։

Միաժամանակ, 50% բարձրացված մաքսատուրքը չի տարածվում Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա: Բացառություններ են արվել, մասնավորապես, դեղագործական արտադրանքի և համակարգչային չիպերի համար: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփը, ապագայում ԱՄՆ-ն առանձին տեսակի տուրքեր կներդնի այս կատեգորիաների ապրանքների համար։

Վերջին երեք շաբաթների ընթացքում Հնդկաստանից ԱՄՆ ներմուծման վրա արդեն իսկ գործում են 25% պատժիչ մաքսատուրքեր: Չինաստանից հետո Հնդկաստանը ռուսական նավթի ամենամեծ գնորդն է:

Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր, Հնդկաստանի գնումները այս ոլորտում աճել են 2%-ից մինչև 36%: Քննադատները կարծում են, որ որոշ արևմտյան երկրներ, որոնք պաշտոնապես աջակցում են հակապատերազմական պատժամիջոցներին, դեռևս գնում են ռուսական նավթ, սակայն  Հնդկաստանի միջոցով:

Միաժամանակ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է, որ ցանկանում է իր երկիրն ավելի անկախ դարձնել էներգամատակարարումների  առումով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի