Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.10.2018 | 17:56Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունվեց։
Երեկոյան 17։50-ին վերջապես ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախագիծը դրեց քվեարկության, որը չընդունվեց՝ անհրաժեշտ 63 կողմ ձայներ չստանալու պատճառով։
Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 3 պատգամավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։