Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Լուրեր

04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Բոլորը

Լեռնուտի միջնակարգ դպրոցի տնօրենը իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր 485.000 ՀՀ դրամ գումար։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից 2024 թվականը Շիրակի մարզի «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ի պաշտոնե ունենալով հիշյալ կազմակերպության գույքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություններ, 2023 թվականի ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը՝ իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր 485.000 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ 2023 թվականին հիշյալ անձը ջեռուցման սեզոնային բանվորի հաստիքին է գրանցել աշխատողի, ով չի իրականացրել տվյալ հաստիքով սահմանված պարտականությունները, սակայն տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով այդ մասին, հանձնարարել է վճարել աշխատավարձ:

Բացի այդ, 2023 թվականին նույն դպրոցի տնտեսվարի հաստիքին է նշանակել մեկ այլ անձի, ով իր աշխատանքային պարտականությունները սկսել է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից: Դպրոցի տնօրենը, տեղեկացված լինելով վերը նշվածի մասին, հանձնարարել է նախորդող չորս ամիսների համար վճարել աշխատավարձ՝ այդ կերպ կատարելով 404.000 ՀՀ դրամի հափշտակություն։

Միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: