Հայաստանում գործարկվել է երեխաների և դեռահասների համար նախատեսված կիբեռանվտանգության առաջին առցանց հարթակը

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում և ապահովում է երեք հիմնական խորհրդատվական և աջակցության բնույթի ուղղություններով. տեխնիկական, իրավական և հոգեբանական։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ԿիբեռՉատ հարթակը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով։ Այն ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։

«Հարթակը ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին և դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու և այլ միջոցներով։

ԿիբեռՉատն առաջարկում է․

Անանուն առցանց չատ՝ 24/7 հասանելիությամբ
Թեժ գիծ՝ 055 228811 հեռախոսահամարով
Ուղիղ կապ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram, WhatsApp հարթակներով
Տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն
Օգտակար նյութեր, ուղեցույցներ և կանխարգելիչ խորհուրդներ:

Ցանկացած երեխա պետք է վստահ լինի, որ առցանց միջավայրում նա պաշտպանված է։ ԿիբեռՉատը այդ վստահության գործիքն է։

Հարթակը մշակված և ադապտացված է ոչ միայն երեխաների և դեռահասների, այլև մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։

Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։

Մանրամասների համար այցելեք՝ chat.cyberhub.am հասցեով կամ պարզապես կապվեք մեզ հետ հարթակում առկա սոցիալական ցանցերով»,- ասված է հաղորդագրությունում։