Քաղաքապետարանը տուգանում է, ուղևորները՝ դժգոհում․ մեկ շաբաթում ավելի քան 200 քաղաքացի է տուգանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հատուկ սարքերով ստուգում են՝ արդյո՞ք քաղաքացիները վճարել են ուղեվարձը, օգտագործում են սեփակա՞ն, թե՞ արտոնության խմբում ներառված մեկ այլ քաղաքացու քարտ, արդյո՞ք վճարումը կատարել են մեկ րոպեի ընթացքում։ Տեսուչները հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներ են, նրանց թիվն այնքան էլ մեծ չէ՝ 47, իսկ սարքերն ավելի քան երեսունն են։ Մեր նկարահանման ընթացքում ուղևորներից մեկը պնդում էր, որ նստելիս վճարել է, սակայն սարքը հակառակն արձանագրեց։

Ուղևորներն ուղեվարձը չվճարելը հիմնավորում էին տրանսպորտի վատ աշխատանքով։ Ի պատասխան՝ քաղաքապետարանի պաշտոնյան պատճառաբանեց՝ երթևեկության «պիկ» ժամ է, դրանով է պայմանավորված, որ ուղևորների մի մասը կանգնած է երթևեկում, այնինչ  ժամը 15։00 էր, որը, կարծես, «պիկ» ժամ չի համարվում։ 

Այն դեպքերում, երբ QR կոդը հավելվածում չի երևում, տվյալները Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնից են փոխանցում՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

«Եթե վստահ ենք, որ այլևս խնդիր չունենք, կարծում եմ՝ պետք է համապատասխան վարչարարությունը կիրառել»,- օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար տուգանվել է 252 քաղաքացի, որից 145-ը՝ ուղավարձը չվճարելու, 34-ը՝ արտոնություն ունեցող այլ անձի քարտով վճարելու, 73-ը՝ հսկիչների հորդորից հետո վճարելու համար։ 

Քաղաքացիների մոտեցումները տուգանելու վերաբերյալ տարբեր են․ մի մասը դրանք անարդար է համարում, մյուսները՝ անհրաժեշտ։

Ավետիք Բաբայանի խոսքով՝ ստուգումները համատարած են, հատուկ ժամեր չկան։ Նա նաև վստահեցրեց՝ վերահսկողությունը շարունակական է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան