Բաքվում հուսով են, որ Թրամփի թիմը կաշխատի Կոնգրեսի հետ՝ 907 բանաձևը լիովին չեղարկելու համար

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

907-րդ փոփոխության չեղարկումը նշանավորում է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության նոր շրջանի սկիզբը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նախարարների կաբինետում  երկրի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցին նվիրված հատուկ նիստում։

«Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփի թիմը համապատասխան աշխատանք կկատարի ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ 907-րդ ուղղումը լիովին չեղյալ համարելու համար։ Այցի ընթացքում կարևոր արդյունքներ են ձեռք բերվել նաև էներգետիկ ոլորտում: Ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն մեր էներգետիկ անվտանգությունը՝ ընդլայնելով համագործակցության հնարավորություններն ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական էներգետիկ նախագծերի համար, և կստեղծեն նոր հնարավորություններ տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել է նա։

Հավելենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ազատության աջակցության ակտ» (Freedom Support Act) օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին։

Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում ներառվել է 907-րդ բանաձևը կամ հոդվածը (Section 907), որն արգելում էր ամերիկյան կառավարությանն «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է անում՝ վերացնելու Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Սակայն իրավիճակը փոխվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական լայնածավալ հարձակումներից հետո: Նախագահ  Ջորջ Բուշը 2002-ի հունվարին ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմել էր Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարավորություն տալ:

Նաև ընդգծվում էր, որ 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Դրանից ի վեր ԱՄՆ կառավարությունները շրջանցել են բանաձևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի