Հայաստանի 10 կուսակցությունների նախագահներ տուգանվել են

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Հայաստանի 10 կուսակցությունների նախագահներ վարչական տույժի են ենթարկվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները կամ ղեկավար պաշտոնին նշանակումների մասին տեղեկություններ չներկայացնելու համար։ 

ԿԿՀ-ի կայքի ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ ֆինանսական հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու պատճառով 40 հազարական դրամի չափով տույժեր են սահմանվել  «Հայրենատէր» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի նկատմամբ։ 

Կուսակցության ղեկավար կազմի պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ ազատելու տվյալները սահմանված կարգով ԿԿՀ չներկայացնելու համար 100 հազարական դրամներով տուգանվել են «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախագահ Ժասմեն Բաբայանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Սիմոն Հակոբյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյանը։

Բացի այդ, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մհեր Մեսրոպյանը (ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիա) տուգանվել է միանգամից 2 դեպքով՝ ֆինանսական հաշվետվություն և տեղեկություններ չներկայացնելու համար 40 հազար և 100 հազար դրամով։

Գայանե Խաչատրյան