Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական նիստում Արկադի Ղուկասյանի ցուցմունքներն են ներկայացվել

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնակցել են հայ գերիները, այսպես կոչված, «տուժողներ», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրանքին աջակցող դատախազները։ Լսվել են  «տուժողների» ցուցմունքները։

Մասնավորապես, «տուժող» Սահիբ Ասկերովը հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերի հարձակումների  հետևանքով 1993 թվականին Քարվաճառից տեղահանվել է։ Նա ասել է, որ իր հարազատները վիրավորվել և զոհվել են քաղաքի վրա հարձակումների հետևանքով: Պատասխանելով գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովի հարցին՝ նա ընդգծել է, թե, իբր, Քարվաճառի բնակիչներին նույնիսկ միջանցք չի տրամադրվել տարհանման համար։

Ասկերովը նաև ասել է, թե ականատես է եղել Քարվաճառի «Թունելի» շրջանում ողբերգությանը։ Իր ցուցմունքում նա նաև հայտարարել է, թե, իբր, հակառակորդի կողմից վարձու մարտիկներ են բերվել արտասահմանից։

«Նրանք ոչնչացրել են մեր գերեզմանները, յուրացրել մեր մշակութային, պատմական և կրոնական հուշարձանները»,- ասել է նա։

Մի շարք այլ «տուժողներ» էլ են ցուցմունք տվել։ Նրանք նաև պատասխանել են հայ գերիների, նրանց փաստաբանների ու «տուժողների» ներկայացուցիչների հարցերին։

Այնուհետև դատական ​​նիստում հրապարակվել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքները, որից մանրամասներ չեն հաղորդվում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգսոստոսի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի